Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ կան
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ: Այս մասին հայտնում է Iran Press-ը:
«Կան լուրջ ապացույցներ այս սպանության մեջ իսրայելական ռեժիմի գործուն մասնակցության վերաբերյալ»,- նշել է պաշտպանության նախարարը: