Շուտով հանրային ուժեղ ճնշման արդյունքում բոլորը՝ անգամ իր մերձավորները, երես են թեքելու Փաշինյանից

«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, եւ ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման եւ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։

Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարեւոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ եւ պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի եւ Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ըստ այդմ, ներկայիս իրավիճակում Փաշինյանը չունի վստահություն ու հեղինակություն, որ առաջիկայում կարողանա ներկայացնել Հայաստանը։

Ավելին, նրա գործողությունները որակվում են որպես թուլամորթություն ու դավաճանություն։ Եվ պատահական չէ, որ օր օրի վերջինիս հրաժարականի պահանջն ավելի մեծ արձագանք է ստանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Սակայն իշխանությունները ամեն կերպ կառչած են իրենց աթոռներից, ու չհեռանալու համար, ի թիվս այլ արհեստական պատճառաբանությունների, ներկայացվում է այն փաստարկը, թե իբր կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա՝ հաշվի առնելով փողոց դուրս եկած մարդկանց, ըստ իշխանությունների, փոքր քանակը։

Իհարկե, շատ վիճելի է, թե ինչ չափանիշներով է որոշվում շատն ու քիչը: Սակայն դա դեռ հարցի մյուս կողմն է: Իրականում հրաժարականի հանրային պահանջը միայն քանակական տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել։ Եվ եթե նշենք, թե ինչ շրջանակներ են բարձրացնում կառավարության հրաժարականի հարցը, ապա ասելիքն առավել պարզ կդառնա։ Այսպես, Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում մեր քաղաքական դաշտի կարեւորագույն հատվածը։

ՀՀ նախկին եւ ներկա բոլոր չորս նախագահները հայտարարել են այդ մասին։ Նրանց կարծիքը կիսում են նաեւ ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը, կան տեղեկություններ, որ այդ կարծիքին են եւս երկուսը։ Քաղաքական կուսակցությունների հատվածից Փաշինյանի հրաժարականը ստեղծված ճգնաժամային իրադրության հանգուցալուծում են համարում ԱԺ 3 խմբակցություններից 2-ը, իսկ խորհրդարանից դուրս 17 կուսակցությունների դաշինքը, ինչպես նաեւ նրանց չմիացած բազմաթիվ այլ կուսակցություններ։

Եկեղեցու բարձր հոգեւոր դասը նույնպես հայտարարում է Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները ուղերձներով հանդես եկան։

Այս տեսակետն արտացոլված է նաեւ գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի կարծիքներում։ Կրթության եւ գիտության ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող հաստատություններից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ԵՊՀ գիտխորհուրդը վերջերս հայտարարություն տարածեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Վերջին օրերին կտրուկ ավելանում է նաեւ այն համայնքապետների եւ վարչական մարմինների ղեկավարների թիվը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարություններով։ Կառավարության հեռացման պահանջով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաեւ բազմաթիվ մտավորականներ (մեկ-երկու պատեհապաշտների բացառությամբ, իսկ այդպիսիք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են, որոնց համար Հայրենիքը ոչինչ է իրենց անձնական կոմֆորտի համեմատ), բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ, փաստաբաններ, սփյուռքյան շուրջ 100 կազմակերպություններ, 500-ից ավելի փաստաբաններ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարարներ եւ այլն։

Փաստորեն, կառավարության հեռացման պահանջ է ներկայացնում ամբողջ ինտելեկտուալ հատվածը։ Մտավոր, հոգեւոր եւ քաղաքական դաշտը Փաշինյանի հրաժարականի կողմնակիցն է, ուստի հանրային պահանջի վերաբերյալ հարցը նախ եւ առաջ պետք է դիտարկել որակական տեսանկյունից։ Կասկած չկա, որ այս տրամադրվածությունը շատ արագ տարածվելու է ողջ հանրության շրջանում եւ որակականը նաեւ քանակական լուրջ բովանդակություն է ստանալու։

Իսկ Փաշինյանը, կարծես թե, թքած ունի տարածքային եւ մարդկային կորուստների վրա, կարեւորը աթոռը ամուր պահի։ Սակայն հարց է, թե ի՞նչի վրա է Փաշինյանի հույսը, որ փորձում է երկարաձգել իր իշխանությունը։ Առաջին հերթին դրանք ֆեյքային ստրուկտուրաներն են։ Սոցիալական ցանցերում վիրավորանք եւ ատելություն տարածող ֆեյքերը, կիսագրագետ եւ շատ ցածր ինտելեկտուալ հատկանիշներ ունեցող հատվածը, իսկ դրսում՝ սադրիչներն ու ակնհայտ ուղղորդված մի երկուսը։

Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ նախօրեին Հանրապետության հրապարակում «հավաք» էր կազմակերպվել։ Ուշագրավ է, որ այդ հավաքը կազմակերպվել էր այնպիսի ժամի, երբ ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր դեռ անում, ինչը հեռուն գնացող կասկածների տեղիք է տալիս: Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ եթե նույնիսկ քանակով գնահատելու լինենք, ապա ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հազիվ 40-50 մարդ էր հավաքվել, ինչի արդյունքում անգամ իշխանամերձ լրատվականները նախընտրեցին չշարունակել ուղիղ եթերները։

Իսկ եթե նույնիսկ հանրահավաք էլ անի Փաշինյանն անձամբ, հնարավոր է՝ իրոք շատ մարդ հավաքի, սակայն բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, պետական կառույցներից ստիպողաբար բերվածներով, ոչ ավելին: Կարծիք կազմելու համար, թե ովքեր էին եկել իշխանություններին աջակցություն հայտնելու, բավական է լսել այդ անձանց հայտարարությունները։

Օրինակ՝ հավաքի մասնակից եւ ազատամարտիկ ներկայացող քաղաքացիներից մեկն անգամ պատկերացում չուներ ոչ միայն Արցախի մասին, այլեւ այն մասին, թե կոնկրետ որտեղ էր ինքը «կռվել», եւ հայտարարում էր, թե «Քարվաճառը նույն Ջաբրայիլն է»։ Կամ ներդրված մի տիկին ասում էր, թե «Հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրիկաներ են»: Ահա սա է Փաշինյանին պաշտպանողների մակարդակը: Այնտեղ էին նաեւ «հեղափոխության պահապաններ» կոչված խմբի ներկայացուցիչները, որոնք այս ընթացքում, բացի իշխանության քաղաքական հակառակորդների հասցեին ուղղված սպառնալիքներից եւ խուլիգանական պահվածքից, ոչնչով աչքի չեն ընկել, ու երեւի թե ժամանակի ընթացքում սրանցով կզբաղվեն իրավապահները։ Սակայն մինչ այդ պետք է հաշվի առնել, որ «բրոնիժիլետներով» (որոնց կարիքը պատերազմի ժամանակ այդքան կար) նմաններին փողոց հանելով՝ Փաշինյանը կարծես թե հող է նախապատրաստում բախումների համար։

Սակայն ակնհայտ է, որ շուտով հանրային ուժեղ ճնշման արդյունքում բոլորը՝ անգամ իր մերձավորները, երես են թեքելու իրենից։ Իսկ մտավոր ցածր ունակություններ ունեցող կամ ընդհանրապես չունեցող փոքրաթիվ զանգվածի, ազգային անվտանգության սպառնալիք դարձած սորոսականների կամ մի քանի վարկաբեկված սատելիտների աջակցությամբ ո՛չ հանրային կարծիք կարելի է փոխել, ո՛չ էլ երկար ժամանակ պահպանել բաղձալի աթոռը: Չի կարող մեկ անձն իր փոքրաթիվ խմբակով դեմ դուրս գալ սեփական ժողովրդին, որքան էլ այնպիսի մարդկային ու բարոյական անկում արձանագրեն, որ ֆեյքերի ու անկիրթ մասսայի ձեռամբ փորձեն վարկաբեկել Հայաստանի գիտնականներին, Հայ Առաքելական եկեղեցին, դիվանագետներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին ու ընդհանրապես մտածելու ունակ մարդկանց, որքան էլ հասարակության մեջ սերմանեն կեղծ գաղափարներ, թե իբր Փաշինյանը փրկել է 30 հազար զինվորի կյանք, փրկել է Արցախի մնացած մասը: Գուցե վաղն էլ շնորհակալություն հայտնենք, որ չի հանձնել Երեւա՞նը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 2947 անգամ
Լրահոս
Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am