Գնում եմ ոստիկանության Կետրոնի բաժին՝ բերման ենթարկված քաղաքացուն օգնություն ցուցաբերելու. Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Մաշտոց-Պուշկին խաչմերուկից հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց մի քաղաքացու՝ բողոքի ակցիայի կապակցությամբ ոստիկանին իբր վիրավորելու համար։
Ըստ ականատես քաղաքացիներից մեկի՝ բերման ենթարկվածը ոչ թե վիրավորել է, այլ նկատառում է հայտնել՝ ակցիայի մասնակիցների անվտանգության ապահովման կապակցությամբ։
Գնում եմ Կենտրոնի բաժին՝ քաղաքացուն իրավաբանական օգնություն ցույց տալու»,- գրել է Մելիքյանը:
Այս պահին Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում: Քաղաքացիները փակել են քաղաքի որոշ փողոցներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: