Ինչու Պուտինը նորից փրկօղակ նետեց Փաշինյանին

ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսաստանի նախագահն աջակցեց Հայաստանի վարչապետին և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նույնպես կոչ արեց աջակցել Փաշինյանին։

«Իսկապես, Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը պատմության շատ բարդ ժամանակաշրջան ապրեցին։ Հայաստանի ղեկավարությունը, Կառավարության ղեկավարը ստիպված եղան ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշում», -նշեց Վլադիմիր Պուտինը՝ շարունակելով․ - «Պետք է նշեմ, որ այդ որոշումները ցավոտ էին, սակայն, կրկնում եմ, անհրաժեշտ էին, և դրանց ընդունումը պահանջեց Հայաստանի վարչապետի անձնական խիզախություն։ Այս նիստին ներկաներից բոլորը հասկանում են պատասխանատվության չափը նման որոշումներ կայացնելու դեպքում։ Նա այդ որոշումը կայացրել է և պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է աջակցել Հայաստանի վարչապետին և նրա թիմին, որպեսզի կարգավորվի խաղաղ կյանքը, կյանքի կոչվեն ընդունված որոշումները, և որպեսզի օգնենք բարդ իրավիճակում հայտնված մարդկանց»։

Այսօր կայացավ ՀԱՊԿ հեռավար գագաթնաժողովը, որը նախագահում էր Վլադիմիր Պուտինը և որին մասնակցում էր Հայաստանի վարչապետը։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին հրադադարի և Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայելու համար։ Նա նաև ասաց, որ ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի նախագահի հետ գերիների և անհետ կորածների հարցում։ Նա շեշտեց, որ չնայած երեք շաբաթ է ավարտվել են ռազմական գործողությունները, և Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ, կան մի շարք հարցեր, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեն։ «Առաջին հերթին խոսքը ռազմագերիների և խաղաղ բնակչության շրջանում գերիների, անհետ կորածների և սպանվածների մարմինների վերադարձի մասին է», - ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է ինտենսիվացնել իր գործողությունները այս հարցերը հնարավորինս արագ լուծելու համար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ընդգծեց, որ «անհրաժեշտ է բացառել գերիների հետ դաժան վարվելն ու նրանց ինքնասիրության նսեմացումը»։

Հիշեցնենք, երեկ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ու աճյունների փոխանակման հարցում դիտավորյալ ձգձգման միտում չի նկատում։ Պնդելով, թե գործընթացում առաջ շարժվելու համար կան օբյեկտիվ դժվարություններ, Լավրովը դրանց շարքում նշել է տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու այն հանգամանքը, որ մինչ օրս անհետ կորածների հստակ ցուցակներ չկան։

Հավելենք՝ այսօր Ղարաբաղի թեմային հերթական անգամ անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե Ռուսաստանը չի բանակցում Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի շուրջ, սակայն ողջունում է Ղարաբաղում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու գաղափարը։

Երեկ մի շարք լրատվամիջոցներ տարածել էին տեղեկություն այն մասին, թե Ղարաբաղում հնարավոր է ռուսերենին տրվի հայերենից հետո երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ղարաբաղում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը «բանակցությունների թեմա չէ, դա դե ֆակտո իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են և՛ Ղարաբաղում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»։ «Ռուսերենը և՛ Ղարաբաղում է օգտագործվում, և՛ Հայաստանում, ռուսերենով խոսում են և՛ Ադրբեջանում, և՛ շատ տեղեր աշխարհում, այդ թվում ՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ամեն կերպ ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսերենին տիրապետելու մակարդակի տարածմանն ու պահպանմանը։ Դա համարում ենք մեր խնդիրը», - այսօր ասել է Դմիտրի Պեսկովը։
Այսպես, Պուտինն արդեն երկրորդ անգամ է փրկօղակ նետում Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո: Կարող է հարց առաջանալ, ինչո՞ւ է նա պաշտպանելու կոչ անում Փաշինյանին:

Պատասխանը շատ պարզ է. Պուտինը բացահայտ չի կարող Փաշինյանին ասել հրաժարական տուր՝ այս հայտարարությունը ստորագրելու համար, որովհետև ինքն էլ է այդ հայտարարությունը ստորագրել, ավելին՝ բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարության հեղինակը, հիմնական բանակցողն ու հիմնական շահառուն հենց Պուտինն է:

Հետևաբար՝ ինչպե՞ս կարող է Պուտինը չպաշտպանել իր հեղինակած հայտարարության տակ ստորագրություն դրած Փաշինյանին կամ Ալիևին:

Այլ հարց է, թե Հայաստանում կամ Ադրբեջանում հասարակություններն ինչպես են ընդունում այդ հանգամանքը: Բնականաբար, Ադրբեջանի հասարակության մեծ մասը ցնծության մեջ է՝ Ղարաբաղը թեկուզ մասամբ Ադրբեջանին վերադարձնելու համար, իսկ Հայաստանում, բնականաբար, Փաշինյանի ստորագրությունը որակում են որպես համաձայնություն կապիտուլյացիայի:

Բայց սրանք Պուտինին ոչ հետաքրքրող, ոչ էլ անհանգստացնող թեմաներ են, դա իր խնդիրը չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6681 անգամ
Լրահոս
Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am