Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Հանդիպում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանիհետ 2. Հանդիպում «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հետ 3. Հանդիպում «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ 4. Հանդիպում «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի հետ 5. Հանդիպում «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ 6. Հանդիպում «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ 7. Խորհրդակցություն արցախյան պատերազմում գերևարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ 8. Այց ռազմարդյունաբերական ընկերություններ 9. Հանդիպում գերևարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
Սա Նիկոլ Փաշինյանի երեկվա հասանելի գրաֆիկն է։ Եթե հաշվենք, որ գործարարներից յուրաքանչյուրի հետ հանդիպումը տևել է 30 րոպե, խորհրդակցությունն ու վերջին հանդիպումը 1,5 ժամ յուրաքանչյուրը, իսկ այցը նվազագույնը 2 ժամ, ապա ստացվում է երեկ 8 ժամ միայնհանրության համար հասանելի «աշխատանքներ» են կատարվել։
Ենթադրաբար կոլապսային վիճակով ու ռազմական դրությամբ պայմանավորված Փաշինյանը գոնե երկու անգամ պետք 30-ական րոպե տրամադրեր Արցախի իրադրության վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, փորձեր ստանալ անվտանգային իրավիճակի մասին ինչոր թարմացումներ ու վերլուծություններ, եթե ժամանակ մնար մի քիչ հետաքրքրվեր ԿՈՎԻԴ-ի խնդիրներով, էլ չեմ ասում կադրայինընթացիկ փոփոխությունների ստորագրումն ու մնացած գործառույթները։ Լավ կլիներ նաևժամանակ տրամադրել մի քիչ մտածելուն ու անհրաժեշտ եզրակացություններ անելուն...
Այս ամենն ուղղակի գրում եմ, որ ֆիքսենք. այս ողջ շոուն արվում է հանրության մոտ գործ անելու իմիտացի ստեղծելու համար։ Իրականում պետություն չկա։ Մենք ականատես ենք լինում պետության քարշ գալուն, որի յուրաքանչյուր քարշ գալը նշանակում է մեկով պակաս գյուղ, մեկով ավելի տանջամահ եղած գերևարված զինվոր, մեկ հուսալքվող ընտանիք Արցախից, մեկ ազգին անթասիբհամարող ու արտագաղթող ընտանիք և այսպես շարունակ...
Այնպես, որ #դուխիով հրաժարականն այլընտրանք չունի»:
Ալիևն ասում է՝ հայկական «բանակ չի լինելու», Երևանից ասում են՝ դեռ կբանակցենք
Մարտի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
ԹԵՄԱ՝ մարտի 1-ի զանգվածային միջոցառումների, երթերի ու հանրահավաքների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա:
Մարտի 2-ին, ժամը 11։00-ին Newmag հրատարակչատունը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու և լուսաբանելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորեանի «Տուն տանող ճանապարհը. Իմ կյանքի պատմությունը» գրքի շնորհանդեսը:
Մարտի 2-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կստացվի՞ երկխոսությունը Եվրոպայի հետ» թեմայով:
Մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը: Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է գրականագետ Ամալյա Գրիգորյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ