Հորդորում եմ վարչապետին չտալ հրաժարական, իր եփած բորշը ինքն էլ պետք է ուտի

Իմ և ավելի ավագ սերունդը լավ կհիշի Աբովյան փողոցի վրա գտնվող «փարիզյան սուրճ»-ի հարևանությամբ հայտնի գրախանութը։ Այդ տարիներին գիրք ձեռք բերելը շքեղություն էր, գիրք կարդալն էլ՝ պարտադիր պայման։ Եվ,որպես կանոն, դասականների գրքերը հնարավոր էր ձետք բերել բացառապես բաժանորդագրվելու միջոցով։ Այսօրվա պես հիշում եմ՝ գնացի վերցնելու Ակսել Բակունցի երրորդ հատորը։ Ինքս տասնհինգ-տասնվեց տարեկան պատանի, ապագայի հովերով տարված, միևնույն ժամանակ նաև երևանյան փողոցների բակային կռիվներում թրծված, իրեն երևանցի ու երևանի տերը համարող կյանք մտնող պատանի, Բակունցի հատորը գեղեցիկ տուփի մեջ դրած ձեռքիս դուրս եկա փողոց, երբ ինձ հասակակից մի տղա բավական ագրեսիվ տոնով մոտեցավ և վիրավորեց, ստանալով իր վիրավրածի երկու անգամ ավել դոզա, գործը հասավ ձեռքերին ևվ ոտքերին։ Շատ արագ գիտակցեցի, որ մի քանի րոպեից այս պատանին կամ պետք է փախնի, կամ էլ լրացուցիչ հանդիպման ժամ խնդրի։ Մի խոսքով, մտել եմ տարերքիս մեջ ու քոթակում եմ, երբ թիկունքկից գլխիս և վզիս հատվածում ուժեղ հարվածից մի պահ երերացի և պտտվելով նկատեցի ինձանից տարիքով մի երիտասարդի, ողջ էներգիաս ներդրեցի պատասխանը տալու, լավ հասկանալով, որ ուժերն արդեն անհավասար են։ Եվ վիրավորականը այն էր, որ այդ բանուկ փողոցում մարդիկ անցնում էին անտարբեր, մի մասն անցնելով հորդորում էին դադարեցնել, մի հոգի էլ կանգնեց, մեզ բաժանեց, թույլ չտվեց, որ կռիվը շարունակվի։ Սակայն մեկը, ով իր վրա կվերցներ անկախ արբիտրի դեր և կպատժեր երկուսով մեկի վրա հարձակվելու համար, այդպես էլ չգտնվեց։ Այդ օրը ես ծեծ կերա անհավասար մարտում և առա հետևյալ դասը՝ եղիր այնքան ուժեղ, որպեսզի անհավասար մարտերում լինես հաղթանակող և հույսդ դիր բացառապես քո վրա։

Հիմա ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված պատերազմում ադրբեջանը հերթական անգամ քոթակ չուտելու համար խնդրեց մեծ ախպորը, ով հաճույքով միացավ և որոշեց պատերազմի ելքը։ Այս ընթացքում Հայաստանը հույս ուներ, որ աշխարհը կպատժի նման ստոր արարքի համար թուրքի լամուկներին, սակայն աշխարհն իմ նկարագրած փողոցային կռվի ականատեսների պես միայն ամոթանք էր տալիս, այն էլ՝ երկուստեք։ Եվ ահա հայտնվում է մեր ավագ եղբայր կոչվող ռուսը և ընդամենը բաժանում է: Այո, չբաժաներ, Հայաստանը կարող էր խնդիր ունենալ, որովհետև ակնհայտ անհավասար պայքարում էր հայտնվել, սակայն, որպես հայերին բարեկամ կոչվող ռուսը, կարծում եմ, ոչ թե պետք է բաժաներ, այլ ինչպես թուրքը վարվեց՝ կանգներ իր հավատարիմ բարեկամի կողքին։
Անեմ երկու կարևոր հետևություն.
Վրեժը սառը խորտիկ է, ուստի յուրաքանչյուր հայ ինքն իր համար պետք է հետևություն անի, հզորանա և իր ունեցածի տասը տոկոսը նվիրաբերի Հայաստանին և հույսը դնի բացառապես իր վրա։
Այն, որ հիմա քննադատում են Նիկոլին, որպես անկախ դիտորդ փաստում եմ, ավելի լավ լուծման ձևաչափ չեմ տեսնում։ Ավելին, նողկալի է փողոց դուրս եկած օպոզիցիա կոչվածի սեթևեթանքները ռուսների նկատմամբ, և այդպես դուք իշխանություն եք ուզում, այ սրիկաներ, ձեզ երեք մատի կոմբինացիա։

Հորդորում եմ վարչապետին չտալ հրաժարական, իր եփած բորշը ինքն էլ պետք է ուտի, եթե ոչ, պատմությունը չի ների: Անհրաժեշտ է ժողովրդից վերցնել վստահության քվե, որն անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար։
Հարգելի հայրենակից, մենք չենք պարտվել, աշխարհը պարտադրեց մեզ այս պարտությունը, եկեք մութ սենյակում սև կատու չփնտրենք և լինենք միակամ։

Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն
#ԼեվԳրուպ

դիտվել է 1279 անգամ
Լրահոս
Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am