..ԱՐԴ ԱԶԳՈՎԻ ՊԻՏ ԽՆԴՐԵՆՔ...

..ԱՐԴ ԱԶԳՈՎԻ ՊԻՏ ԽՆԴՐԵՆՔ...
«Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի...» Մովսես Խորենացի։
Այսօր ուզում եմ խոսել մի եզրույթի մասին, որը ներմուծվեց Նիկոլ Փաշինյանի կողմից և լայն տարածում գտավ՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐ»։ Այս ամբողջ 3 տարվա ընթացքում ինչպես չհասկացա թե ինչպես է որոշվում «ԺՈՂՈՎՈւՐԴ» եզրույթը, քանզի իմ կյանքում հանդիպեցի հազարավոր մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի ներմուծած այս եզրույթի պայմաններին չէին բավարարում սակայն գոյություն ունեին, կենդանի էին, այնպես էլ չեմ հասկանում «ՆԱԽԿԻՆՆԵՐ» եզրույթը։
Եթե բառացիորեն նայենք, ապա «ՆԱԽԿԻՆ» են նաև Տիգրան Մեծը, Արտաշես Շինարարը... Ռոբերտ Քոչարյանը։ Մերժելով «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ» իրենց է՞լ եք մերժում... Մեր «ՆԱԽՆԻՆԵՐԻՆ» է՞լ...
Մերժել նախկիններին, նշանակում է 5000 տարվա պատմություն ունեցող ազգին պոկել իր արմատներից։ Ջնջել մեր պատմության հերոսական էջերը... պղծել մեր նախնիների գերեզմաններն ու պատմությունը... հրաժարվել նրանից, որ առաջինն ենք քրիստոնեություն ընդունել... Տիկնայք և Պարոնայք Դուք սա՞ եք ուզում... Արմատախիլ արված ծառը անխուսափելիորեն դատապարտված է չորանալու։ Ու եթե նույնիսկ մի բարակ շիվ տա, ապա մեծ դժվարությամբ այն կգոյատևի և դարեր են անհրաժեշտ լինելու որ այն կրկին ծառ դառնա։
Մենք հզոր ենք եղել մեր պատմությամբ, մեր տոհմածառերով, մեր ԱԶԳ-ԱՆՈւՆՈՎ... Ունենալով ազգանուն, ավտոմատաբար մեր ուսերին է նստել մեր ազգի պատմությունը և մենք ամբողջ կյանքում պատասխանատու ենք եղել մեր պապերի առջև։ Ապրել ենք այդպես... «ՀԱՅՐԵՆԻՔ» գաղափարն ենք ընկալել այդպես, հասկանալով, որ մեր պապերը դրա համար կյանք են զոհել... Պայքարել են և շենացրել... Դարեդար պահպանել են այդ հայրենիքը, ցողելով այն իրենց արյան գույնով ու հանձնել մեզ... ՎՍՏԱՀԵԼ ՄԵԶ...
Իսկ մենք, տոգորված պայմանականորեն ասված «Սորոսական» գաղափարներով, գերադասելով դավաճանությունը՝ հայրենասիրությունից, որովհետև դա ավելի հեշտ է, խաբվելով ու փոքրոգություն անելով, դարձել ենք ՄԱՆԿՈւՐՏ։ Ու մոռացության մատնելով մեր 5000 տարվա հերոսական անցյալը, փլուզում ենք ու քանդում, ավիրում ենք ու մերժում... Ի՞նչ ենք անում մենք հիմա։ Մի՞թե մեր պապերին հեշտ է եղել առաջինը ընդունել քրիստոնեությունը... Մի՞թե հեշտությամբ են նրանք հանձնել Մուսա լեռը... Մի՞թե մեր հայրերին հեշտ է եղել Լևոն Տեր Պետրոսյանի կողմից ավիրված երկիրը դարձնել ծաղկող ու բարեկեցիկ... Մի՞թե այն ժամանակներում չեն եղել օտարերկյա խառնակիչներ՝ նիկոլփաշինյաններ, ստյոպիկսաֆարյաններ, դանիելիոաննիսյաններ... Իսկ ինչ հեշտությամբ ենք մենք, նստած մեր համակարգիչների առջև մոռանում այդ ամենը։ Ինչ հեշտությամբ ենք մենք կոտրում մեր արմատներն ու արմատախիլ անում 5000 ամյա ծառը։ Ինչ հեշտությամբ ենք մենք հավատում սկուտեղի վրա մեզ մատուցված արևմտյան և թուրքական գործակալությունների ստերին։ Ինչ հեշտությամբ ենք մենք ատում միմյանց և արյուն տենչում՝ մի հողատու-ստահակի, Նիկոլ Փաշինյանի կոչով ու պահանջով։
Ուշքի եկեք Տիկնայք և Պարոնայք։ Մի պահ պատկերացրեք թե ինչ կասեին ու կզգային մեր ՆԱԽՆԻՆԵՐԸ, եթե դժբախտություն ունենային տեսնել այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի հետ։ Տիգրան Մեծը, Արտաշես Շինարարը, Մուսա Լեռան հերոս-պաշտպանները, Սողոմոն Թեհլերյանը, մեր պապերը...
Գրառումս ուզում եմ վերջացնել Արտավազդ Ա-ի խոսքով՝ «Ես ավերակաց վրա ո՞նց թագավորեմ»։ Կարծում եմ նման միտք հիմա կարտահայտի յուրաքանչյուր ադեկվատ հայրենասեր մարդ, ով ընտրություն կունենա ղեկավարելու իմ Հայրենիքը։ ԱՐԴ ԱԶԳՈՎԻ ՊԻՏ ԽՆԴՐԵՆՔ...
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_թուրքին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի գրառումը

դիտվել է 3144 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am