Փաշինյանը հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին․ նա ասաց՝ «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»․ Վանեցյան (video)
Մենք պայքարում ենք հանուն հայրենիքի փրկության, ոչ թե իշխանություն գալու համար: Այս մասին Ազատության հրապարակում վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հանրահավաքին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը իրականում չի սիրում էս ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը խրոնիկ սուտասան է: «Երկու տարի առաջ Իջևան քաղաքում եղան բողոքի ակցիաներ անտառի փայտ կտրողների կողմից և ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, հայտնվեցի այնտեղ և շատ տրամաբանական հարց առաջացավ, թե ինչ գործ ունի ԱԱԾ տնօրենը Իջևանում և ցուցարարների մեջ: Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ, իմ ընկերոջը, այն ժամանակվա ոստիկանապետ գեներալ Վալերիյ Օսիպյանին և ասաց` ես ուզում եմ տեսնել արյան գետեր` սատկացրեք բոլորին: Այ հիմա Նիկոլ Փաշինյանը, որ ասում է սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, նա սուտ է խոսում, նա ատում է բոլորիդ, նա սիրում է միայն իր պաշտոնը և իշխանությունը և բոլոր քայլերը միտված են իր իշխանությունը պահելուն»-ասաց նա: