Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարիտն են մոտենում․ Սերգեյ Շոյգու
Ռուսաստանն ու Թուրքիան ավարտին են հասցնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով համատեղ մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրի համաձայնեցումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ադրբեջանի տարածքում մարտական գործողությունների դադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագրի իրականացման շրջանակներում ավարտվում է կենտրոնի տեղակայման վայրի և կատարելիք հանձնարարությունների հարցի համաձայնեցումը թուրքական կողմի հետ»,- ասել է Շոյգուն: