Կանադայում երկու եկեղեցի է այրվել
Կանադայի Մանսի քաղաքում (Օնտարիո նահանգ) լույս կիրակի գիշերը հրդեհ է տեղի ունեցել երկու եկեղեցում։ СTV հեռուստաալիքը հայտնել է, որ կրոնական հաստատություններում, որոնք միմյանցից 7 կմ հեռավորությամբ են գտնվում, հրդեհն առաջացել է 6 ժամ տարբերությամբ։ Եկեղեցիների շենքերն ամբողջությամբ այրվել են, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրդեհների փաստով քննություն է սկսվել։