«Լեռնային Ղարաբաղում հայերը կյանքի, ազատության և ինքնորոշման հասանելիության կարիք ունեն». կանադացի պատգամավոր
Կանադայի խորհրդարանի անդամ Գուրաթան Սինղը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին:
«Այս պահին աշխարհն ականատեսն է լինում մարդու իրավունքների ճգնաժամին: Ամբողջ Կանադայում հայերն անհանգստացած են: Լեռնային Ղարաբաղում հայերը կյանքի, ազատության և ինքնորոշման հասանելիության կարիք ունեն: Ես կողմ եմ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խաղաղության մշտական լուծման կոչին»,- իր թվիթերյան էջում նշել է քաղաքական գործիչն ու խորհրդարանում ելույթի տեսագրությունը հրապարակել:
Նա ընդգծել է, որ շատ կարևոր է այժմ ոչ միայն հիշել հայերի Ցեղասպանությունը, այլև շարունակել կրթել և տեղեկացնել շրջապատին, և վստահ լինել, որ հայերը պաշտպանված են ամբողջ աշխարհում: