ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ից պատերազմը սկսվելուց մինչ օրս, այս 20 օրերի ընթացքում բազում առիթներ է ունեցել ՀՀ քաղաքացիներին մարտակոչով դիմելու: Նա հայտարարում է, որ սա մեր վերջին կռիվն է, սա մեր նոր Սարդարապատն է ու ցանկացած ոք այսօր հանուն իր երեխայի խաղաղ կյանքի պետք է լինի առաջնագծում: Առաջնագծում լինելու հրամայականը թերեւս հասկանում են նախեւառաջ նախկինները, որոնց այս իշխանությունը առանց խնայելու երկուսուկես տարի շարունակ ազգի դավաճան էր փորձում ներկայացնել: Հենց առաջին օրերից դաշնակցական կամավորների մեծ խմբեր են մեկնել հայրենիքի պաշտպանությանը, նախկին պատգամավորներ, նախարարներ, ոմանք անգամ իրենց զավակներին են ռազմադաշտ տարել, օրինակ Կիրո Մանոյանը, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, ում որդին նահատակվեց հայրենիքի պաշտպանության մարտերում, իսկ ինքը ծանր վիրավոր է: Սահմանում են ԲՀԿ-ականների մեծ խմբեր, նույնիսկ պատգամավոր Հրանտ Մադաթյանը: Այնտեղ են նախկին նախագահներն ու նրանց աջակիցներն ու մտերիմները, ու հատկապես Ռոբերտ Քոչարյանը, ով մինչ այս պահն էլ Արցախում է որդու՝ Լեւոնի հետ: Սիսիանի ջոկատը՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ, ըսնդ որում այս օրերի ընթացքում բավականին ծանր կորուստներ են կրել եւ առանց հանգստի մաքառում են առաջնագծում, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն է իր ազատամարտիկների մեծ խմբով եւ նույնիսկ իշխանությունների ատելի Մանվել Գրիգորյանը: Արցախի հերոսը սայլակի վրա է, բայց մեծ խմբով արդեն մի քանի օր է մարտեր է ծրագրում ճակատում: Կան շատերը, որոնք իշխանությունների հայտարարած զորահավաքի շրջանակներում են այսօր այնտեղ՝ Մենուա Հարությունյանը, Արմեն Աշոտյանը եւ ուրիշներ: Իշխանության կաբինետի ներկայացուցիչները՝ պաշտոնյաներ եւ պատգամավորներ, այո, զորակոչի ենթակա չեն, բայց այս օրհասական պահին կարող են կամավորագրվել բանակին: ԱԺ-ում վերջին 20 օրերին մի երկու անգամ կեսժամանոց նիստ է գումարվել: Հարց է առաջանում, այդ ի՞նչ կարևոր գործով են զբաղված պատգամավորները: Իրենք կասեն, թե իբր դիվանագիտական ճակատում են իրենց պատերազմը մղում, բայց միջազգային հանրության եւ պետությունների անտարբերությունը մեր ցավին, կարելի է նրանց աշխատանքի գնահատականը համարել: Ուստի անօգուտ եւ անիմաստ զբաղմունքը ժամ առաջ պետք է սրբազան պատերազմով փոխարինել: Խաղաղ ժամանակներում զինվորի հետ կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անող պաշտոնյաների պակաս չկար: Ասում էին՝ զինվորը թող իմանա, որ պաշտոնյան իր կողքին է: Իսկ ո՞ւր են հիմա այդ կամուֆլյաժները, հագեք և զինվորագրվե՛ք: Եթե կենաց ու մահու խնդիր է, եթե հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է,հայրենական պատերազմ են մղում, եթե զենքով կա հային փրկություն, ապա ինչու եք մնացել ձեր տաքուկ անկյուններում:
Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը:
Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Թեմա՝ Սումգայիթ-33
Փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ Պաշտպանության նախկին փոխանախարար Արտակ Զաքարյանը:
Թեմա՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքները, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորումը, Սասնա Ծռերի դատը, «Իսկանդեր»-ների անաշխատունկության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Ռուսաստանի արձագանքը