«Կիքսերն» անթույլատրելի են. ինչը Փաշինյանը չասաց Կիսելյովի մոտ

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց էին տվել «Россия сегодня» լ/գ գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
Թե ինչ մտքեր է հնչեցնում Իլհամ Ալիևը՝ գաղտնիք չէ: Նա արդեն գրեթե 3 շաբաթ ներկայացնում է համակարգված ստերի շարան՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին: Անգիր արած տեքստերով, որոնց հիմքում հետևյալ գլխավոր մեղադրանքներն են՝ «Հայաստանն է տապալել բանակցությունները», իբր՝ բանակցող կողմն էր, ինչը լկտի սուտ է. միակ կողմը, որը մշտապես հայտնվել է բոլոր պայմանավորվածությունները տապալելու դերում եղել է Ալիևը: Հիշեցնենք, դեռ 1994թ. կնքված զինադադարից հետո ներկայացված կարգավորման բոլոր տարբերակները մերժել է պաշտոնական Բաքուն:

Այժմ Ալիևի կեղծ դիրքորոշումները կրկնելն ու քննարկելը՝ անիմաստ է. նա իրականացնում է իր երկրի համար անհրաժեշտ քարոզչությունը:

Ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական ամենաբարձր մակարդակով 20 օրյա ստին ու կեղծիքին Հայաստանի վարչապետը, որը բաց չի թողնում որևէ լրատվամիջոցի հրավեր:
Ուրեմն, կամ այդ հանդիպումներին պետք է գնալ պատրաստված, կամ ընդհանրապես չգնալ:

Այսօր, ստեղծվել է մի մթնոլորտ, երբ նույնիսկ հայկական ճշմարտության առջև է աշխարհը աչք փակում, նախընտրելով լսել ադրբեջանական սուտը:
Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է կարգավորման գործընթացի վերաբերյալ ունենան հստակ ու չվիճարկվող դիրքորոշում:

Բայց ինչ ենք մենք տեսնում: Ընդամենը մեկ օրինակ Россия сегодня –ի հարցազրույցից: Դմիտրի Կիսելյովը հարցնում է՝ «մենք հաճախ ենք լսում օտարերկրացի վարձկանների և ահաբեկիչների մասին, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից: Ապացույցներ ունե՞ք այդ կապակցությամբ, և արդյոք Հայաստանի կողմից կռվո՞ւմ են օտարերկրացիներ»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Այդ մասին արդեն ողջ աշխարհն է խոսում: Դա շատ կարևոր նյուանս է և կարևոր է նաև այն պատճառով, որ կօգնի հասկանալ, թե ով և ինչ նկատառումներով է սկսել այս ռազմական գործողությունները: Իհարկե, կան կոնկրետ ապացույցներ, որ Սիրիայից զինյալներ ու ահաբեկիչներ են մասնակցում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում: Այդ վիդեոապացույցներն արդեն հրապարակված են սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում: Եվ հիմա ակնհայտ է, որ Թուրքիան է այս պատերազմի գլխավոր հովանավորը: Թուրքիան վարձել է այդ զինյալ-ահաբեկիչներին և տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Եվ Թուրքիայի որոշմամբ և հովանավորությամբ է որոշում կայացվել՝ պատերազմ սկսել, հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Ուրեմն ռուսական եթերում, որտեղ ամերիկյան ու եվրոպական պարբերականների հրապարակումները համարում են «ոչ այնքան արժանահավատ», արժե՞ որպես ապացույց բերել «վիդեոապացույցները սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում»:

Այդ ո՞ր օրվանից են սոցիալական ցանցերի գրառումները որպես հիմք ընդունվում... Միթե սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների հրապարակումներն ավելի ծանրակշիռ են, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների արձանագրումները:
Փաշինյանը չգիտի՞, որ իրեն ուղղված հարցի պատասխանը տրվել է ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով:

Հիշեցնենք, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից հազարավոր զինյալներ: Նարիշկինը նշել է, որ ռազմական գործողություններին մասնակցում են արգելված կազմակերպությունների վարձկաններ: Նրա խոսքով՝ Ղարաբաղում կռվում են «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալներ: Նարիշկինը վստահ է, որ Ղարաբաղը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական խմբավորումների համար, վտանգ կա, որ այնտեղից զինյալները կարող են տեղափոխվել ՌԴ տարածք:

Հաջորդը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես միանշանակ պնդեց. Ֆրանսիան ունի տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվել Ղարաբաղ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: «Ես ցանկանում եմ հստակ հայտարարել. մենք ունենք տեղեկատվություն, որը հստակ վկայում է այն մասին, որ ջիհադիստական խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի թատերաբեմը, որպեսզի միանան ռազմական գործողություններին Ղարաբաղում: Շատ լուրջ ու նոր գործոն է»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ 300 սիրիացի զինյալներ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել են Բաքու ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ֆոնին: «Ես կարող եմ հաստատել, որ 300 գրոհայիններ հեռացել են Սիրիայից ՝ Գազիանթեփով՝ Բաքու հասնելու համար: Այս գրոհայինները հայտնի են, բացահայտված են ու նույնականացված: Նրանք Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից են: Սա է իրավիճակը: Մոտ նույն չափի այլ զորախմբեր էլ են նախապատրաստվում: Ես չեմ պատրաստվում ասել, որ սա կարմիր գիծն է, քանի որ այն հատված է արդեն»,- ասել է Մակրոնը:

Եվ վերջապես ԱՄՆ –ից՝ պետքարտողար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին նշել էր, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումների հետ: «Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետևյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործողություններ: Այդ քայլը նույն հետևանքները կունենա նաև Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել էր Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվել, Sky News Arabia-ին հաստատել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան:
Հիմա այս ծանրակշիռ հայտարարությունները թողած՝ Փաշինյանը իրեն ուղղված հարցին պատասխանելիս հիշում է սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների հրապարակումները:

Ժամանակն է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացի հարցում Փաշինյանին անհրաժեշտ խորհուրդներ տան մարդիկ, ովքեր հետևում են իրադարձություններին ու տիրապետում են կարգավորման գործընթացին՝ 1990-ականներից սկսած: Եթե իհարկե, նրանց կարիքը Փաշինյանը զգում է...

Հրապարակային ելույթներում պաշտոնական Երևանից այս կարգի «կիքսերը» լայնածավալ պատերազմի ու ալիևյան կեղծիքների հեղեղի պայմաններում ուղղակի անթույլատրելի են:

դիտվել է 6569 անգամ
Լրահոս
Իրավիճակը զինվորականներով փրկելու առաջարկը ճիշտ է Իրանը պատրաստ է միջնորդ լինել ԼՂ հակամարտության կարգավորման համար. դեսպան Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR Ինչպես են ՊԲ ստորաբաժանումները ոչնչացնում վարձկան ահաբեկիչներին. video Արցախի ՄԻՊ-ը հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցն է պատրաստել Ինչու՞ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին. Ալեն Սիմոնյան (video) Ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է Արցախի 39 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 114 մարդ Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Նիկոլ Փաշինյան, գնացեք սահման ու զինվորներին հարցրեք՝ իրենք պատրաստ ե՞ն Ձեր նշած ցավոտ փոխզիջումներին. հայ կանայք (video) Պատասխանատվությունից խուսափելը և «չեռցող Հայաստանում» մեղավորներ փնտրելը՝ չտեսնել է սեփական աչքերում մխրճած հաստաբուն գերանը․Ռուբեն Հակոբյան Պետք է իշխանությունը փոխանցել պետական պաշտպանական խորհուրդին, որտեղ Փաշինյանը դեր չի ունենա. Արամ Սարգսյան Բայց չի ասում՝ Խաչատուրո՛վ, ոտքերդ լվանք, ջուրը խմենք «Թշնամին այլևս չի կարող լայնամասշտաբ կիրառել ԱԹՍ-ներ կամ ծանր զրահատեխնիկա». Նաիրի Հոխիկյան Այսօր միակ ելքն ինքնակոչ գերագույն հրամանատարի հրաժարականն է. Գևորգ Պետրոսյան Ես չեմ ճանաչում ցավոտ զիջումների պատրաստ գեթ մի հայի. Միհրդատ Մադաթյան (video) Առաջնագծում տղամարդիկ են, թիկունքում՝ կանայք.հադրութցի կանանց նախաձեռնությունը (video) Հրադադար այս պահին տեղի չի ունենա. ինչու՞, որո՞նք են պատճառները. Խոսրով Հարությունյան (video) Եթե ես լինեի իշխանության փոխարեն՝ կդիմեի Անժելա Թովմասյանին… Խոսրով Հարությունյան (video) Հադրութցի կանայք առաջին պլանում են (video) Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների Վիրավոր վիճակում կրակի տակից դուրս է բերել 50-ից ավելի վիրավորների. Այդ պահին շտապօգնության մեքենան ևս խոցված է եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub