Լավ ենք անում, երբ պետք լինի «Իսկանդերը» գործի կդնենք. Անդրանիկ Քոչարյան (video)
«ԶՈՒ-ն մարդկային ուժի խզում չունեցավ: Վերելքներ, անկումներ եղել են, բայց երեկվա գործողություններն իրենց ծավալով… Այս անգամ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանն իր զինանոցի, գուցե, 70 տոկոսն օգտագործեց»,- լրագրողների հետ զրույցում արձանագրեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Արձանագրելով հակառակորդի կորուստներն էլ՝ օրինակ բերեց տանկերի քանակը՝ մեկ օրում շուրջ 30 տանկ: Ասում է՝ դա նրանք տանկային տեխնիկայի 10 տոկոսն է:
«Իշխանությունն ու ընդդիմությունն անկեղծ մոտեցում ցուցաբերեցին: Երեկ պատմական օր էր: Որոշումներն այսօր սպասարկվում են, բացի մի քանի հիվանդացած «մունդռիկներից», հիմնական բոլոր լրատվական կառույցները գիտակցել են պահի լրջությունը»:
Հարցին՝ ինչո՞ւ «Իսկանդերը» գործի չեն դնում, պատասխանեց.
«Լավ ենք անում, երբ պետք լինի կդնենք, դա թողեք զինվորական մասնագետներին»: