Այս հարցը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական եղանակով. Նարիշկին
«Սրացումը Լեռնային Ղարաբաղում ցավալի է,այդ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն քաղաքական-դիվանագիտական եղանակով։Ցավոք կան զոհեր։ Կողմերը կիրառում են ծանր զինատեսակներ։ Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական եղանակով, եւ Ռուսաստանը մշտապես ձգտելու է, որ հասնի խաղաղության»,- Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության՝ երեկվանից սկսված սրացմանը։