Մեթյու Բրայզան բանակցությունների տապալման մեղքը բարդեց Հայաստանի վրա
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինսկի խմբի նախկին համանախագահ, թրքամետ Մեթյու Բրայզան քիչ առաջ թուրքական միջազգային հեռուստակայան TRT World-ին տված հարցազրույցում բանակցությունների տապալման մեղքը բարդեց Հայաստանի վրա, ինչպես նաև ըստ էության` մեղադրեց Հայաստանի «ազգայնականներին»` վարչապետի վրա զիջումների չգնալու հարցում ճնշում բանեցնելու մեջ: Բրայզան այնքան հեռու գնաց իր հակահայկականության մեջ, որ կեղծելով իրականությունը` Վազգեն Սարգսյանի սպանությունը բացատրեց նրանով, որ իբրև թե Սարգսյանը պատրաստ էր զիջումների, բայց նրան խորհրդարանում գնդակահարեցին` որպեսզի դա տեղի չունենա:
Ո՞ր լրատվամիջոցների և արտասահմանյան հեղինակավոր դեմքերի հետ է այսօր աշխատում հայկական կողմը: Նախօրոք կազմվե՞լ է արդյոք պլան` պատերազմի պահին միջազգային հարթակներում նույնպես պատերազմելու համար: Դատելով կատարվողից` մեծ հաշվով այդ գործը թողնվել է առանձին քաղաքացիների և խմբերի ուսերին: Միջազգային լրատվականներն այս պահին կամ ընդգծված ոչ հայանպաստ և կամ էլ` խիստ չեզոք լուսաբանում են իրականացնում»: