«Կանաչ լույս» է վառվում լրագրողների նկատմամբ նոր բռնությունների համար. հայտարարություն

«Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնության գործով մեղադրյալն արդարացվել է ու անպարտ ճանաչվել դատարանի վճռով։ Լրագրողական կազմակերպությունների գնահատմամբ՝ այդպիսով «կանաչ լույս» է վառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նոր բռնությունների համար և հաստատվում անպատժելիության մթնոլորտ։

Տարածված հայտարարության մեջ ասվում է

Վրդովմունքով և հիասթափությամբ տեղեկացանք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սուսաննա Գզոգյան) վճռել է «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով մեղադրվող անձանցից որևէ մեկին պատասխանատվության չենթարկել։

Հիշեցնենք, որ դեռ 2017թ. սեպտեմբերի 28-ին Նարինե Ավետիսյանը, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Նկարահանումների պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը՝ ջնջելով արված լուսանկարները։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է մտել 2018թ․ փետրվարի 23-ին, և 2,5 տարի ձգվող դատաքննությունից հետո, օգոստոսի 24-ին կայացված վճռով՝ Տիգրան Նազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ կազմակերպության աշխատակից Վրեժ Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։

Թեև Լոռու մարզի դատախազությունը մեղադրական եզրակացությունների մեջ հստակ նկարագրել էր կատարվածը, դատարանն անտեսել է դա և պատիժ չի նշանակել ամբաստանյալներին։ Միանգամայն անհասկանալի և անընդունելի է նաև այն, թե ինչու է բավականին պարզ գործն այսքան ձգձգվել․ գուցե հենց այն նկատառումով, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկե՞տը։

Այս վճռով, ըստ էության, ոչ միայն արդարացվում է լրագրողի վրա հարձակում գործած անձը, այլև «կանաչ լույս» է վառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նոր բռնությունների համար և հաստատվում անպատժելիության մթնոլորտ։

Հաշվի առնելով դատավճռի ակնհայտ կողմնակալությունն ու անարդարությունը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․

ՀՀ դատական իշխանության Էթիկայի և կարգապահական հանձնաժողովից և Արդարադատության նախարարից՝ ուսումնասիրել տվյալ դատական գործը և դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում կատարած լինելու դեպքում հարուցել կարգապահական վարույթ,
Վերաքննիչ քրեական դատարանից՝ բեկանել առաջին ատյանի վճիռը, ապահովել գործի համակողմանի ու անաչառ քննություն և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։


ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am