«Ադրբեջանական լվացքատունը», Deutsche Bank-ն ու 155 միլիոն դոլարի փոխանցումը՝ օֆշորային ընկերություններին

Ադրբեջանա-իսրայելական ֆինանսական հերթական օպերացիայի մասին տեղեկություններ են հրապարակվել:

«Անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական առաջատար կորպորացիան՝ Israel Aerospace Industries-ը, 2012-ից 2014 թվականներին առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել օֆշորային երկու ընկերությունների, որոնք ուղղակիորեն ներգրավված են եղել վերջին տարիների ամենաաղմկալի միջազգային ֆինանսական սկանդալներից մեկին՝ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» պատմությանը», - այս մասին, ըստ «Ազատության»՝ նախօրեին գրել է Իսրայելում լույս տեսնող ամենաազդեցիկ պարբերականներից մեկը՝ Haaretz-ը, հատուկ ընդգծելով, որ պետական ընկերության կողմից կատարված վճարումների նպատակը մինչ օրս պարզ չէ։

Թերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից հիմնադրված օֆշորային ընկերություններին կատարված կասկածելի փոխանցումների մասին հայտնի է դարձել հազարավոր գաղտնի բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնց ուսումնասիրությամբ են սկսել զբաղվել «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» ներկայացուցիչները։

Լրագրողական հետաքննության տվյալներով՝ Իսրայելից օֆշորային գոտիներ իրականացվող վճարումների շարքը սկիզբ է առել Israel Aerospace Industries-ի և Ադրբեջանի կառավարության միջև սպառազինության վաճառքի շուրջ պայմանագրի կնքումից կարճ ժամանակ անց՝ պայմանագիր, որի ընդհանուր ֆինանսական ծավալը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է կազմել։

«Բաքվի հետ կնքված այս պայմանագիրը խոշորագույններից էր ընկերության պատմության մեջ», - նշում է Haaretz-ը՝ գրելով նաև, որ իսրայելա-ադրբեջանական գործարքի մանրամասներին քաջատեղյակ աղբյուրները պնդում են, թե կատարված փոխանցումների հասցեատերերը գործարքի կյանքի կոչմանը նպաստած միջնորդները չէին։ «Կնքված պայմանագրերով որևէ միջնորդավճար նախատեսված չի եղել», - պնդում են իսրայելական աղբյուրները։

Լրագրողների հարցերի ի պատասխան Israel Aerospace Industries-ի պաշտոնական ներկայացուցիչները սահմանափակվել են կարճ մի հաղորդագրությամբ, որում նշում են, թե իրենց գործունեությունն ընթանում է բացառապես օրենքի շրջանակներում, իսկ հաշվի առնելով ոլորտը, որում այդ գործունեությունը ծավալվել է, հավելյալ տեղեկությունների գաղտնազերծումը ընկերությունում նպատակահարմար չեն գտնում։

Չի բացառվում, սակայն, որ առաջիկայում իսրայելական ընկերությունը ստիպված լինի որոշ փակագծեր բացել, քանի որ 2012-2014 թվականներին կատարված բազմամիլիոն վճարումները լուրջ հարցեր են առաջացնում։ Նախ, ըստ Aerospace Industries ընկերության ներքին աղբյուրների, Ադրբեջանի հետ սպառազինության ձեռքբերման շուրջ երկու տարի շարունակված բանակցությունները ընթացել են գրեթե լիակատար գաղտնիության պայմաններում և դրանց մասին իմացել են կորպորացիայի ղեկավարներից միայն մի քանիսը։

Ամենալուրջ կասկածները, սակայն, առաջացնում են իսրայելական վճարումների հասցեատեր ընկերությունները՝ Մարշալյան կղզիներում գրանցված Jetfield Networks և Էստոնիայում գործող Larkstone-ը։ Երկուսի հիմնադիրն էլ, ըստ իսրայելցի հետաքննող լրագրողների, նույն մարդն է՝ Ադրբեջանի քաղաքացի, 59-ամյա Ջավիդ Հուսեյնովը։
Ըստ ռադիոկայանի՝ կասկածներն էլ ավելի հիմնավոր են դառնում, երբ հայտնի է դառնում, որ Հուսեյնովի հիմնադրած ընկերություններից մեկը՝ Jetfield Networks-ը, Նոր Զելանդիայից Մարշալյան կղզիներ է տեղափոխվել 2012-ի փետրվարին՝ այն նույն օրերին, երբ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մոտալուտ ձեռքբերման մասին։

Թերթը հիշեցնում է, որ Jetfield Networks-ի և Larkstone-ի մասին լայն հանրությունն առաջին անգամ տեղեկացավ 2017-ին, երբ հայտնի դարձավ Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից եվրոպական բանկերի միջոցով ավելի քան 2,5 միլիարդ դոլարի լվացման մասին։

Իսրայելի հետ գործարքներում, ըստ տեղական մամուլի, եվրոպական բանկերը ևս ներգրավված են եղել՝ մասնավորապես գերմանական Deutsche Bank-ը։ Հենց Deutsche Bank- ի ներկայացուցիչներն են առաջինը կասկածել, որ գործ ունեն փողերի լվացման հետ և պաշտոնական նամակով դիմել են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կազմում գործող Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակին՝ FinCEN-ին։

Գերմանական ֆինանսական կառույցը ամերիկացիներին տեղյակ է պահել իր կասկածների մասին, նշելով, որ մեծածավալ փոխանցումները իրականացվել են «առանց որևէ հստակ առևտրային նպատակի՝ պարզապես մենեջերական և խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց»։

Haaretz-ի պնդմամբ՝ ավելի քան կասկածելի այս ֆինանսական օպերացիաների բացահայտման ֆոնին իսրայելցիների համար խիստ կարևոր է մի շատ սկզբունքային հարցի պատասխանը գտնելը՝ արդյոք ավիացիոն սպառազինության արտադրությամբ և վաճառքով զբաղվող պետական ընկերության տնօրենների խորհուրդը հավանությա՞ն է արժանացրել օֆշորային գոտիներ 155 միլիոն դոլարի փոխանցմանը։

«Ընկերության ներքին կանոնները շատ խիստ են, դրանք պահանջում են, որպեսզի բոլոր գործարքները հավանության արժանանան տնօրենների խորհրդի կողմից։ Մեր զրուցակիցներից որևէ մեկին, սակայն, Jetfield Networks և Larkstone անվանումները, ինչպես նաև Ջավիդ Հուսեյնովի անունը ոչինչ չէին ասում», - գրում է Haaretz-ը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am