Դրսից հատուկ նպատակով կարող են ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան. Փաշինյան
«Մինչեւ 2050 թվականի ռազմավարության մեգանպատակներից մեկը մեծ հայրենադարձությունը եւ ինտեգրումն է: Սա մենք հասկանում ենք այսպես՝ ապահովել ավելի ու ավելի մեծ թվով հայերի կապվածությունը Հայաստանի հետ, որը կարտահայտվի ՀՀ քաղաքացիություն, ՀՀ-ում անշարժ գույք, բիզնես ունենալով, ՀՀ-ում կրթություն ստանալով:
Ընդ որում, այս մեգանպատակը բավականին մեծ ծավալներով հիմա արդեն իրագործված է: Հայաստանում այսօր հազարավոր սփյուռքահայեր կան, որոնք տարվա կեսն ապրում են Հայաստանում, մյուս կեսը՝ որեւէ երկրում»,- ներկայացնելով ռազմավարությունը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մեր հանրությունը շատ խոցելի է. կարող է մեկը դրսից նպատակով ասել՝ Ղարաբաղը ծախել են եւ Հայաստանում փոթորիկներ կբարձրանան:
Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի նկատմամբ տարվում է տեղեկատվական պատերազմ, այդ թվում Հայաստանի ներսում գտնվող հիմա արդեն հայտնի շրջանակների միջոցով»,-ասաց նա: