Խոշոր ու շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ը, Toyota Corolla-ն, Volkswagen-ը, Opel-ը
Սեպտեմբերի 18-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Mercedes, Toyota Corolla, Volkswagen, Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։