Սեպտեմբերին կորոնավիրուսի օրական 100-ից պակաս դեպք ենք կանխատեսում. Տիգրան Ավինյան
Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատան կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի տարածման առկա տեմպի պահպանման դեպքում վարակվածության օրական դեպքերը սեպտեմբեր ամսվա ընթացքում կլինեն 100-ից քիչ:
«Վարակի տարածման ինտենսիվության տվյալ ցուցանիշի պահպանման դեպքում ենթադրվում է, որ սեպտեմբեր ամսվա առաջին-երկրորդ շաբաթվա ընթացքում օրական առավելագույն գրանցվող դեպքերը 100-ից պակաս պետք է լինեն: Եթե այս ինտենսիվությունը պահպանվի, մենք սեպտեմբեր ամսվա ընթացքում օրական միջինում ունենալու ենք 100-ից պակաս գրանցվող դեպք»,- ասաց Ավինյանը: