Մենք պայքարեցինք, ինձ էլ ծեծեցին. Նախարարներդ մեկ միլիոն ու կես փող են ստանում, բայց ես վեց ամիս է` փող չեմ ստացել. քաղաքացի (video)
Այսօր Կառավարության դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ և իրենց բողոքի ակցիան են իրականացնում, ընդդեմ փակ սահմանների։
Նշենք, որ նրանք պահանջում են հանդիպում կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այո, Ռուսաստանը հայտարարել է, որ ամսի 11-ից սահմանները բաց են, և կարող ենք գնալ: Վարչապետն ասում է, թե ճգնաժամ է, հասկացանք, թող գնանք, աշխատենք, ուղարկենք, որ դուրս գանք ճգնաժամից, դրա համար չեք պայքարո՞ւմ»,- ասաց հավաքվածներից մեկը` նշելով, որ ինքը անկուսակցական է, ժամանակին պայքարել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության համար:
«Բայց ինչի՞ մենք պայքարեցինք մեր վարչապետի համար, որ այսպես անի, կոտորի ժողովրդին: Նախարարներդ մեկ միլիոն ու կես փող են ստանում, բայց ես վեց ամիս է` փող չեմ ստացել, ասում են՝ բանկերը կներեն, ի՞նչը կներեն: Մենք պայքարեցինք, ինձ էլ ծեծեցին, ասացինք՝ արի, փոխի երկիրը, ոչ թե արի, նախարարներին կողքդ նստեցրու ու ամեն մեկին միլիոններ բաժանի: Ես իմ ձայնը տվել եմ վարչապետին ու փոշմանել եմ ու ինձ նման հազարավոր քաղաքացիներ կան, որ փոշմանել են»,- ասաց նա: