Արտակարգ դրությունը ևս մեկ անգամ երկարաձգվեց՝ որոշակի մեղմացումներով
Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրակարգով ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ էր գումարել։
Հույս ունեմ՝ վերջին անգամ ենք երկարացնում արտակարգ դրության ժամկետը, կառավարության արտահերթ նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպիսով արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը` ժամը 17։00-ն։