5 «արժեք», որոնք մի մարդու գլխում են, քյարփինջ ծախողի չէ...

Հետսովետական երկրներում գաղափարախոսությունները մի կողմ են գցել, տեղը սիրում են ասել՝ «արժեքներ», մեր «արժեքները» սրանց «արժեքները», եվրոպական «արժեքները», ազգային «արժեքները», հեղափոխության «արժեքներ» և այլն։

Հարց՝ ի՞նչ արժեքներով են շարժվում այն մտավորականները, որոնք

1. մեղադրում են ժողովրդին համաճարակի տարածման համար ու մեղմորեն արդարացնում վարչապետին, երբ համար մեկ մեղավորը վարչապետն է, ում անպատասխանատու վարքի պատճառով համաճարակից 1000֊ից ավելի մարդ է մահացել, հազարավորների առողջությունն է վատացել, ու դեռևս չկա էլ համաճարակի կանխարգելման լուրջ ծրագիր,

2. ծածուկ հրճվում են, երբ վարչապետն ասֆալտին հասարակական ու քաղաքական գործիչներ է փռել տալիս։ Ընդհանրապես, ի տարբերություն այլ երկրների՝ նույնիսկ արևմտյան, Հայաստանում ոստիկանությունը հրապարկային վայրերում ինչ-որ չափի մեջ էր բռնություն գործադրում, ասֆալտին փռելը, որ ԱՄՆ֊ի ոստկանների սիրած գործն է, վերջին Ֆլոյդի սպանությունն էլ ասֆլտին փռելու արդյունքում եղավ, Հայաստանում չկար։ Էս առավելությունն էլ վերացվեց, Փաշինյանի «նվերը» եղավ հայ հասարակությանը, որ ոստիկաններին ստիպեց մարդկանց՝ անմեղ, թե կասկածյալ, քաղաքական գործիչ, թե դիմակ չդնող շարքային անցորդ, ասֆալտին փռել,

3. ողջունում են, որ վարչապետը դատարաններ է շրջափակում, ՍԴ դատավորներ է հեռացնում, տալիս այնպես ավերում դատական համակարգը, որ շտկելը չգիտես՝ ինչպիսի ճիգերով հնարավոր կլինի,

4. ուրախանում են, որ ԱԱԾ, ՀՔԾ, դատախազությունները վարչապետի անձնական հակառակորդների հետևից են ընկել, էնքան էթիկական սահման չունեն, որ նույնիսկ նրանց հարզատներին են հալածում՝ կանանց, աղջիկներին, ծնողներին,

5. ու մեկ էլ իրենց կորցնում, զայրանում են, ջղայնանում, որ Փաշինյանը Լուկաշենկոյին նախագահ վերընտրվելու առթիվ շնորհավորել է՝ վայ վայ, «բռնապետին շնորհավորել է»։

Այսպես, 5 «արժեք», որոնք մի մարդու գլխում են, քյարփինջ ծախողի չէ, մտավորականի՝ հասարակական, քաղաքական գործիչներ, գրող և այլն։ Հարցը հռետորական չէ, շատ լուրջ է՝ ո՞րն է նրանց արժեքները, իրենք չեն սահմանում, փորձեցի սահմանել այդ «արժեքը», չստացվեց։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 524 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am