Ամուլսարի հանքի շահագործումը Սևանին ահռելի վնասներ կհասցնի. ահազանգ

«Սևանը կորցնելու ճանապարհին ենք: Լիճը վերածվում է ճահիճի, արդեն իսկ Առողջապահության նախարարությունն ահազանգում է, որ որոշ տարածքներում վտանգավոր է լողալը, շատ շուտով այն նույնիսկ ոռոգման նպատակով օգտագործելու համար կլինի ոչ պիտանի, քանի որ ջուրն ամբողջությամբ թունավորված կլինի: Լիճը կորցնելով՝ կորցնում ենք նաև Հայաստանը»,- Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ խոսելով Սևանի ծաղկման մասին:

«Վերջին տարիներին՝ 2017-2018 թվականներին ունեցել ենք բացասական բալանս Սևանա լճի հետ կապված, այսինքն՝ ջրի մակարդակը բարձրանալու փոխարեն իջել է, ինչը ևս հարված է լճին: Մեծ քանակությամբ ձուկ հանելը ջրից ևս բացասական է, իսկ սնման շղթայի վերևում ձուկն է, երբ ձուկը հանում ենք, նյութերն ամբողջությամբ մնում են լճում, ինչի հետևանք է լճի ծաղկումը, իսկ ծաղկումը ցույց է տալիս, որ ճահճացման գործընթացը ակտիվացել է:

Այս առումով մի դրական բան կա, որ Եվրամիության աջակցությամբ մշակվել է մեծ ծրագիր, որտեղ Սևանի, ջրհվաք ավազանի վերաբերյալ հավաքված են բոլոր տվյալները: Թե ինչ պետք է անել, ինչպես պետք է անել, ամեն ինչ մանրամասն տրված է»:

Բնապահպանը նշում է, որ ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2021 թվականին: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել Սևանի փրկության հիմնադրամ:

«Սակայն պետք չէ ժամանակ կորցնել և սպասել 2021 թվականին, անհրաժեշտ է օր առաջ զբաղվել Սևանի մաքրման աշխատանքներով, քանի որ եթե բազմաթիվ առաջացած խնդիրներին գումարենք Ամուլսարի խնդիրը, այն հարվածը, որ պետք է կրի լիճը, ահռելի վնասներ են լինելու, ինչքան էլ ասեն, որ նոր տեխնոլոգիաներ են օգտագործելու, խնդիրն այն է, որ հանքավայրն այնքան հատուկ է, որ ինչ տեխնոլոգիա էլ օգտագործեն, միևնույն է՝ վտանգը կա»,– ասաց նա:

 

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am