«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Օգոստոսի 7-ին «Լիդիանի» օրինական վարձակալած տարածքից մի քանի մետր տեղաշարժվեցին օրինական տեղակայված «Լիդիանի» շարժական տնակները։ Սա Ամուլսարի տարածքում տեղի ունեցած հերթական ապօրինի գործողությունն էր։ Ոստիկանությունը օրենքի և օրինականության պաշտպանի իր գործառույթը ստորադասում է նախորդ օրերին մի քանի տասնյակ ակտիվիստների մասնակցությամբ աղմուկին ու մանիպուլյացիային։
Նույն օրը տարածքից հեռացվեցին նաև երկու տարի ապօրինի կերպով ճանապարհները փակող մի խումբ անձանց վագոն-տնակները, սակայն, միևնույն է, դա չի վերականգնում ընկերության` խախտված իրավունքները։ Այս պահին տարածքում ընթանում են մաքրման, գույքագրման և այլ վերականգնողական աշխատանքներ, որոնք պարբերաբար խոչընդոտվում են ապօրինություն իրականացնող խմբավորման կողմից:
Իրավապահ համակարգը պարտավոր է պաշտպանել համայնքի և օրենքի շահերը։ Մինչդեռ համայնքը արդեն տևական ժամանակ սպասում է խնդրի հանգուցալուծմանը՝ հուսալով, որ վերջապես կկարողանան վերադառնալ իրենց արժանապատիվ աշխատանքին։ «Լիդիանը» օրենքով իրեն վերապահված շրջանակներում ամեն ինչ անելու է օրինական աշխատատեղերը վերակագնելու ուղղությամբ՝ համայնքներից աշխատուժ ներգրավելով։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին տարածքում վերականգնել օրենքը եւ օրինականությունը։
Կցված տեսանյութով ներկայացնում ենք Ամուլսարի տարածքում ընթացքող մաքրման եւ գույքագրման աշխատանքները, որոնք իրականացվում են նաև համայնքների բնակիչների մասնակցությամբ»։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը