Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը գույքի կալանքի չեղարկման հետ կապված նոր միջնորդություն է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը նախկին նախագահի գույքի կալանքի չեղարկման եւ նիստի հետաձգման հետ կապված նոր միջնորդություն է ներկայացրել:
Դատավորի հարցին, թե որն է նիստի հետաձգման պատճառը, փաստաբանը պատասխանեց, որ քննարկվող հարցը ենթադրում է սեփականության իրավունք, եւ մինչ այդ հարցը լուծելը այլ միջնորդություններ քննարկելը կազդի աշխատանքի արդյունավետության վրա: