Նիկոլ Փաշինյանի՝ 2005թ. դեկտեմբերի 9-ի «Մոռանալ «հերոսական անցյալը»» հոդվածը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր «Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական տարբեր ցանցերի իր էջերում հոդվածից հատվածներ էր հրապարակել, որով դարձյալ մեղադրանքներ էր հնչեցնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Սիմոնյանը նշում էր, որ մեջբերված հատվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը հոդվածը գրել է դեռևս 2005 թվականին:
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը շտապեց հերքել Մարգարիտա Սիմոնյանին` ներկայացնելով, որ հոդվածի հեղինակը ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է:
AntiFake.am-ն արդեն իսկ անդրադարձել է թեմային՝ փաստերով ներկայացնելով, որ «Infocheck»-ը ստում է. հոդվածի հեղինակը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ Բաբաջանյանը պարզապես արտատպել է այն սեփական ստորագրությամբ 2011 թվականին (մանրամասներն՝ այստեղ)։
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հրապարակած նյութը արդեն իսկ հեռացվել է (հրապարակման բովանդակությունը կարող եք տեսնել այստեղ):
Ստորև ներկայացնում ենք դեռևս 2005 թվականի դեկտեմբերին հրապարակված հոդվածը, որը հնարավոր եղավ վերականգնել: