Մոսկվայի հզոր պատասխանը. Թուրք-ադրբեջանական զորավարժությունները դեռ «շատ ջուր կտանեն»

Ռուսաստանյան մասնագիտացված avia.pro կայքը երեկ սենսացիոն տեղեկություն հայտնեց, թե իբր թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել այն աստիճանի, որ կարող էին հնարավորություն ունենալ օդային հարված հասցնել։ Այս տեղեկությունը վերահրապարակել էր նաև ռուսաստանյան Lenta.ru-ն։

«Ոչ պակաս, քան երկու մարտական մեքենաներ մաքսիմալ մոտեցել են Հայաստանի սահմանին ու հետ գնացել, երբ մինչև Երևան հեռավորությունը կազմել է 56 կմ»։ Ըստ սկզբնաղբյուրի` դրանով իսկ նրանք կարող էին մշակել Հայաստանի մայրաքաղաքին հարված հասցնելու ծրագիրը։ «Նման մանեվրը թույլ է տալիս հարված հասցնել այնպիսի զինատեսակներից, որոնցով հագեցած են թուրքական ռազմաօդային ուժերը։ Դրանից հետո Հայաստանի սահմանի մոտ նկատվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները», ասվում էր տեղեկատվությունում։

Հուլիսի 29-ից, հիշեցնենք, որ մեկնարկել են թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև օգոստոսի 10-ը։

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանն անդրադառնալով ռուսական պարբերականի տեղեկությանը՝ հայտնել է. «Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»: Իսկ ՊՆ-ն այսօր պաշտոնապես հայտարարել է հետևյալը. «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագոտու ամբողջ երկայնքով»:

Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկություններով: Եվ փաստորեն դրանցից անմասն չեն մնում ռուսական կայքերը:

Դա նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ստիպված են գոնե նման ձևով զորավարժությունների համար ապահովել լրջության ֆոն:

Սակայն, զգոնությունը պետք է կորցնել ոչ մի պարագայում, որովհետև զորավարժությունները չեն նվազեցնում ոչ ռազմական սպառնալիքներն, ոչ էլ սադրանքների կազմակերպում թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ Արցախ-Ադրբեջան շփման գծում:

Ռուսաստանն ակնհայտորեն այս զորավարժությունների փաստը, ըստ արժանվույն գնահատեց...

Հակադարձման տեսանկյունից Ռուսաստանի պատասխան-քայլերը բավական ուշագրավ էին:

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հայաստանում, Վոլգոգրադում և Ռոստովում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը, մասշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 4000 ռուս զինծառայող:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել պայմանական թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչև 4000 մետր հեռավորության վրա:

Իսկ ավելի վաղ ուսումնական ահազանգով գործի են դրվել Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի զորամասերը, որոնք տեղակայված են Վոլգոգրադում և Ռոստովում: Գումարտակային տակտիկական խմբերն ուղարկվել են Պրուդբոյ համազորային պոլիգոններ:

Հավելենք, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում՝ Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Իրականում, Ռուսաստանը մասշտաբային պատասխանեց թուրք-ադրբեջանական քարոզչա-ռազմավարական նպատակներին՝ հուլիսյան սադրանքներից հետո ցույց տալ «հզոր եղբայրության» ուժը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6831 անգամ
Լրահոս
Դեմ ենք փաստացի իրականացվող միակողմանի զիջումներին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժում «Դուք Ղեւոնդ Երիցեան ոգով նոր Ավարայր էք մղում հայրենիքի համար»․ Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ. թուրք լրագրող Բաքուն բացահայտ ցույց է տալիս, որ թքած ունի Նիկոլի խաղաղության օրակարգերի էլ, խաչմերուկների վրա էլ... ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը Հաջորդը լինելու է Կողբից Սոթք ընկած հատվածը. Դավիթ Ջամալյան Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. Ռուբեն Մելիքյան Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան Խոշոր վթար. «Mercedes»-ը «Սևանի գաղութ»-ի մոտ մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, նահանջ է սկսվելու. Վահե Դավթյան Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու. Ադրբեջանի հարցերով փորձագետ Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օր է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am