Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ
Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրն ամուսնացել է ազգությամբ հայ տղամարդու հետ:
18-ամյա Դինա Նեմցովան ու նրա ընտրյալը՝ Դմիտրի Մաթեւոսովը, ծրագրում էին ամուսնանալ հաջորդ տարի, բայց որոշել են շտապել։
Այս մասին անձնական միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան։ Նա հրապարակել է դստեր լուսանկարն ու շնորհավորել։
Հիշեցնենք, որ 2015 թ-ի փետրվարին սպանել են Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովին, սակայն մինչ օրս սպանությունը չի բացահայտվել: