Студентка, комсомолка, спортсменка, наконец, она — просто красавица!

Студентка, комсомолка, спортсменка, наконец, она — просто красавица!

Ինձ բացատրեք, թե ե՞րբ արժեզրկվեցին «փորձագետ» եւ «վերլուծաբան» բառերը։ Մենք, կարծես, արդեն սովորել ենք, որ նույն մարդը սահմանադրության, ընտրական իրավունքի, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ռազմարվեստի մասնագետ է։ Մենք համակերպվել ենք, որ, кто рано встает-того и тапки պրինցիպով, ով երկու լրագրող ծանոթ ունի, կարող է ինքն իրան հռչակել փորձագետ ու լուրջ դեմքով կարծիքներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ։

Մի նման փորձագետ էլ երեկ հարցազրույց է տվել Völkischer Beobachter-ին (Հայկական ժամանակին)։ Մարդը ներկայանում է քաղաքագետ, բայց վերլուծում է ռազմական գործողությունների ընթացքը, բանակի պատրաստվածությունը, իսկ մեկ-մեկ՝ նույնիսկ հոգեբանությունը («…նույնիսկ ես զգացի, որ նրանց մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել»)։

Ֆեյսբուքում «լավաշ» երկար ստատուսները չեն կարդացվում՝ ուստի ես չեմ կարող թվարկել Ստեփան Գրիգորյանի հարցազրույցի բոլոր «գոհարները»։ Ո՞ր մեկը գրեմ։ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները նախորդ շաբաթվա դեպքերի հետ համեմատելու մասի՞ն գրեմ, որը ԲՈԼՈՐ տեսանկյուններից հիմարություն է (քանի որ ազգային անվտանգությունն իմ համար ավելի կարեւոր է, քան վայ-քաղաքագետներին պատասխանելը՝ չեմ ներկայացնի կոնկրետ տարբերությունները)։ Թե՞ այն զառանցանքին անդրադառնամ, իբր «…հուլիսի 10-ին Կառավարությունը ընդունեց Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը, որտեղ գրված է, թե ոնց պետք է վարվի մեր բանակը, եթե Ադրբեջանի կողմից ուղղակիորեն սպառնալիքներ, ռազմական գործողություններ լինեն», որովհետեւ Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ միշտ է եղել ու այնտեղ կոնկրետ ռազմական գործողությունների պլաններ, բնականաբար, չեն նկարագրվում՝ դա հայեցակարգային փաստաթուղթ է, որին առաջիկայում դեռ կանդրադառնամ։ Թե՞ հիշեցնեմ, որ Ստեփան Գրիգորյանը 2016-ին ասում էր, որ «ՀԱՊԿ-ն, որպես անվտանգության ապահովման համակարգ, Հայաստանի համար դադարել է գոյություն ունենալ», իսկ հիմա տրամագծորեն այլ կարծիք է հայտնում։

Իրականում փոշմանեցի, որ այդ մարդուն հակադարձելու վրա այսքան ժամանակ ծախսեցի՝ պարզապես կարելի էր գրել հետեւյալը. մարդասպան «Սասնա Ծռեր» միավորման կողմից պատգամավորության նախկին թեկնածուն խոսում էր համախմբման եւ «5-րդ շարասյուն» եզրույթի մասին։

Մեր բանակը անկախության տարիներին օր օրի հզորացել է ու բարելավվել։ Մի՛ փորձեք տղերքի գործած սխրանքների հաշվին դիվիդենտներ հավաքել՝ այդ սխրանքները բոլորիս հպարտությունն են ՀԱՎԱՍԱՐԱԲԱՐ։ Ես չեմ էլ պատրաստվում բարձրաձայնել, թե բանակաշինության գործում ինչ է արվել մինչեւ 2016-ի ապրիլը, ու դրանից հետո՝ մինչեւ 2018-ի ապրիլը։ Փառք Հայոց Բանակին ու բանակաշինության գործում ավանդ ունեցող հրամանատարներին ու պետական գործիչներին։

Իսկ դե «դրսում լեգիտիմություն փնտրել» արտահայտությունը, առհասարկ, պարոն Գրիգորյանի քաղաքագիտական նորույթն է, որովհետեւ եթե ուսանողներիցս մեկը նման մարտնչող հիմարություն ասեր՝ արձակուրդի մի մասը կանցկացներ «լիկվիդի» համար պարապելով։

Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 828 անգամ
Լրահոս
ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՇՏԱՊ․ «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է (video) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am