«Աստծո սիրուն, դադարեցրեք». Մամեդյարովը` Ալիևի կողմից իրեն ուղղված քննադատության մասին
«Աստծո սիրուն, դադարեցրեք: Դուք ուրիշ հարցեր չունե՞ք: Դա ի՞նչ հարց է: Եվ ինչպե՞ս կարելի է ինչ-որ բանի մասին հարցնել այսպիսի ժամանակ: Վաղը զանգահարեք Լեյլա Աբդուլաևային, թող նա պատասխանի այդ հարցին»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները կապվել են Էլմար Մամեդյարովի հետ և փորձել իմանալ նրա կարծիքը երկրի նախագահ Իլհամ Ալիևի` իր և իր ղեկավարած գերատեսչության աշխատանքի վերաբերյալ դժգոհությունների մասին, սակայն արտգործնախարարը ոչ մի հստակ պատասխան չի տվել լրագրողներին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն է հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: