Արտաքին առևտուրը՝ համավարակի «խմբագրմամբ»․ արտահանումներն ու ներմուծումները կրճատվելն են



Համավարակը մամլիչի նման դեֆորմացնում է տնտեսությունը: Թե՛ համաշխարհային, թե՛ մեր: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ռեյտինգային կազմակերպությունները, վերլուծական կենտրոնները իրար հերթ չտալով պարբերաբար ավելի ու ավելի հոռետեսական են դարձնում տնտեսական կանխատեսումները այս ու հաջորդ տարվա համար:

Մեր տնտեսության հնարավոր ապագայի մասին փորձագիտական կենտրոնների վերլուծություններ չկան (եղածն անհատական վերլուծություն-կարծիքներ են): Ուստի, տնտեսության հետ կատարվող գործընթացներն առայժմ հնարավոր է դիտարկել միայն վիճակագրական չոր թվերի ստեղծած պատկերով: Օրինակ, մեր արտաքին առևտրի պատկերը: 2019թ․ մայիսի համեմատ այս մայիսին մեր արտահանումները կրճատվելն են 8.7 տոկոսով, իսկ ներմուծումները 21.8 տոկոսով: Առևտրաշրջանառության ծավալի կրճատումը կազմել է 17.3 տոկոս:

Ֆինանսական պատկերն այս է՝ 2020-ի հունվար-մայիսին արտահանել ենք 886.2 մլն դոլարի ապրանք, որը 75.6 մլն դոլարով պակաս է անցած տարվանից: Այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծել ենք 1 մլրդ 653 մլն դոլարի ապրանք: Ցուցանիշ, որ 237.3 մլն դոլարով պակաս է նախորդ տարի արձանագրվածից:

Հիմա արդեն կարելի է դիտարկել, թե համավարակի պարագային ինչ փոփոխություն է արձանագրվել մեր արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում: 2019թ․ ԱՊՀ անդամ երկրներին բաժին էր ընկել մեր արտաքին ու փոխադարձ առևտրի 34.8 տոկոսը: Իսկ միայն ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը 30.3 տոկոս էր: Եվրամիության անդամ երկրների հետ առևտրի տեսակարար կշիռը 16.1 տոկոս էր: Մնացած 49.1 տոկոսը մեր վիճակագրությունը հաշվառում է որպես «առևտուր այլ երկրների հետ»:

Համավարակը նկատելի փոխել է մեր արտաքին առևտրի կառուցվածքը: ԱՊՀ երկրների մասնաբաժինն այս տարի նկատելի աճել է՝ դառնալով 55.3 տոկոս: ԵԱՏՄ անդամ երկրներն այս տարի ավելի մեծ մասնաբաժինն ունեցող գործընկերներ են՝ մեր արտաքին առևտրի համարյա կեսը՝ 49.4 տոկոս: Եվրամիության անդամ երկրների տեսակարար կշիռը չնչին է նվազել՝ 0.1 տոկոսի չափով: Ֆինանսական առումով կրճատումը (որը սկսվել էր 2018թ․ հետո) ավելի նկատելի է՝ 137.3 մլն դոլար: Կարելի է ընդգծել, որ ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերը հանքահումքային ու ադամանդագործության ոլորտների հաշվին են:

Նկատելի է, որ համավարակի ընթացքում առավել քիչ կրճատվելն են հին (կամ ավանդական) ԱՊՀ (և ԵԱՏՄ) անդամ ու տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը: Որպես դրա ապացույց կարելի է դիտարկել արտաքին առևտրի ծավալները՝ ըստ առանձին երկրների: Մեր ամենախոշոր գործընկերը թե՛ 2019-ին, թե՛ այս տարի Ռուսաստանի Դաշնությունն է: 2019-ին ՌԴ-ի տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրում 28.9 տոկոս էր: Այս տարի այդ երկրի դիրքը կտրուկ փոխվել է՝ 47.7 տոկոս: Ընդորում ՌԴ-ն առաջինն է թե՛ մեր արտահանումների, թե՛ ներմուծումների ծավալում: Մեր երկրորդ խոշոր գործընկերը համաշխարհային տնտեսության երկրորդ պետությունն է: Չինաստանի տեսակարար կշիռը մեր արտաքին առևտրում 22.4 տոկոս էր, այս տարի՝ 19.9: Երրորդ երկիրը 2 տարի անընդմեջ 10 տոկոսանոց «մասնաբաժնով» Թուրքիան է: Չորրորդը Իրանն է՝ 2019-ին 4.8 տոկոս, այս տարի՝ 5.3: Հնարավոր է, որ անսպասելի արդյունք է: Բայց իսկապես առավել կենսական ներուժ ունեցան ավանդական ու տարածաշրջանային երկրների հետ տնտեսական կապերը: Գոնե առայժմ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Նյութի աղբյուր՝ politeconomy.org

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am