ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի պատճառով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հրավիրել է կազմակերպության մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործընթացների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամլո ծառայությունը։
ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը կկայանա այսօր՝ հուլիսի 13-ին։