«Եթե Ֆիրդուսի շինությունները դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, դրանք սարայներ են». Նինա Կարապետյանց
«Ինձ, մեղմ ասած, զայրացրեց մեր իշխանությունների արձագանքը, որտեղ ես լսեցի հետևյալ հայտարարությունը, թե՝ ո՞ւր ա ընդեղ մշակութային արժեք, ընդեղ սարայներ են: Ես այդ արտահայտությունը լսել եմ դեռևս Հյուսիսային պողոտայից սկսած, երբ սկսվել էր շահարկվել գերակա շահը, և ամեն ինչ ներկայացնում էին որպես սարայներ:
Ես հասկացա, որ մենք գնահատման լրջագույն խնդիր ունենք»,- Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի ասուլիսի ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը` հավելելով. «Եթե դուրսպրծուկ օլիգարխների տների հետ են համեմատում, այո՛, դրանք սարայներ են, որովհետև այս տները չունեն ոսկեզօծ զուգարաններ, դռների բռնակներ»,- նկատեց Նինա Կարապետյանցը: