Մեկ օրվա ուրախություն

Նախօրեին Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը: Պարզ չէր, տերմինը միտումնավո՞ր, թե՞ պատահաբար էր արտաբերել Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչը:

Մինչ հայաստանյան համացանցը տոնում էր հաղթանակը, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչն, այնուամենայնիվ, արտաբերել է ցանկալի տերմինը, կարելի էր եզրակացնել, որ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չէր կարող լինել:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց երկուշաբթի Սպիտակ տունը, թեպետ ոչ կանխամտածված, գործածեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, նկատել էր The Washington Post-ում Աարոն Բլեյքը և հավելել, որ «Թրամփի մերձավոր դաշնակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ ամենայնի, ուրախ չի լինի այդ կապակցությամբ»:

Հեղինակը փաստել էր, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄաքԷնանին Հայոց ցեղասպանության հուշարձանն անվանել է իր «ճիշտ անունով» ամբողջ երկրով մեկ հուշարձանները պղծող ցուցարարների գործողությունները դատապարտելու ժամանակ:«Մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ ստրկության զոհերի հիշատակը ոգեկոչող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծման դեպքում գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», նշել է Սպիտակ տան խոսնակը:

Հայ հանրության ուրախությունը, սակայն մեկ օր տևեց, ինչը կանխատեսվել էր ավելի վաղ:

Ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տնից հայտնել էին, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին»:

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրը:

Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը «լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն»:

Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել էին մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն էին հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել էր, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:

ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչում՝ ամերիկյան նախագահի վարչակազմի կողմից, իհարկե, կլինի: Այդ պահը մոտենում է, քանի որ ամերիկյան նահանգներ են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, գումարած՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը:
Այնպես որ, վաղ թե ուշ, այդ օրը գալու է՝ անկախ Թուրքիայի դիրքորոշումից ու սպառնալից հայտարարություններից ու գործողություններից՝ ուղղված ամերիկյան վարչակազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6020 անգամ
Լրահոս
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր» ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Մեր բոլոր հնարավորություններով Բագրատ Սրբազանի կողքին ենք․ պայքարելու ենք․ Արցախի ԱԺ պատգամավոր (video) Միքայել Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկեց երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը (video) Ո՞վ է ասում, թե մենք գոհ ենք սահմանազատումից․ կիրանցիները բարկացած են (video) Բոլորը արդեն ճշմարտության պահանջի հետևից են գնում․ Արսեն Գրիգորյան (Մրո) (video) Ոստիկանները չե՛ն գնալու այդ քայլին․ եկեղեցականների դեմ երբեք ուժ չի կիրառվել․ Միքայել Սրբազանի կոչը (video) Սա չհայտարարված կապիտուլյացիա է․ սրանք վերջացած մարդիկ են․ Գառնիկ Դանիելյան (video) Տո նարկոբարոններն էլ եք դուք, հայրենիք հանձնողներն էլ․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Փաշինյանը վախեցած է այս շարժումից․ Միքայել Սրբազան (video) Մեկնարկը տրված է․ «Անվստահություն Նիկոլ Փաշինյանին»․ Էդգար Ղազարյան (video) Կիրանցի ամենախնդրահարույց հատվածի սահմանազատումը դեռ չի արվել, գործընթացը չի ավարտվել, ինչպես կարող ենք ասել գոհ ենք, թե դժգոհ. Կիրանցի բնակիչ Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել Դեպարտամենտի աղմկահարույց ֆիլմի հետքերով․ հայտնի քրգործերով դատավորները հավասարաչափ ծանրաբեռնված չեն եղել. Factor.am Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան Խորենացու փողոցում բախվել են բախվել են Daewoo և Mercedes-Benz մեքենաները. կան տուժածներ Հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր, 3 երեխաների հայր Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am