Վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բազմաբնույթ գործընթացները ևս մեկ անգամ հաստատեցին իշխանություն-հասարակություն կապի՝ գնալով էլ ավելի թուլացող ընթացքը։ Անգամ այն աստիճանի, որ վարչապետը կարծես թե «հիասթափված և նեղացկոտ» կեցվածք է ընդունել և տևական ժամանակ է, ինչ ընդհատել է իր զրույցը քաղաքացու հետ։ Ավելին, իշխանությունները սկսել են նեղվել, որ հպարտ քաղաքացիներն այլևս իրենց չեն լսում և իրենց ասածները հալած յուղի տեղ չեն ընդունում։ Կամ, այլ կերպ ասած, իշխանությանը որպես իշխանություն չեն ընդունում։ Եվ այստեղ է, որ ծագում է հետևյալ կարևոր հարցադրումը․ նման իրավիճակն օբյեկտիվ գործոնների ազդեցության, թե՞ սուբյեկտիվ իրողությունների հետևանք է։
Կառավարության կողմից գույքահարկի բարձրացումն արդարացնող իշխանական լոբբիստ-պրոպագանդիստները, փորձելով տպավորություն ստեղծել, որ խորապես մտահոգված են սոցիալապես խոցելի անձանց սպասվող ֆինանսական դժվարություններով, նրանց խորհուրդ են տալիս չվճարել գույքահարկը և կուտակված պարտքերը փոխանցել ապագա սեփականատերերին: Եթե ավելի հստակ արտահայտվենք, ապա սա իշխանության բարձր օղակներում գտնվող քաղաքական խմբակի ներկայացուցիչների կողմից սեփական երկրի քաղաքացիներին օրինախախտման մղող կոչ է:
Անցած երկու տարիներին գործող իշխանությունների դրսևորած վարքաբանությանը ծանոթ ցանկացած մեկը կհաստատի, որ սա ոչ թե պատահական քայլ է կամ լեզվի հերթական սայթաքում, այլ պետության, պետականության և պետական ինստիտուտների հանդեպ իշխանությունների ունեցած վերաբերմունքի ու պատկերացումների պերճախոս վկայություն: Արդյո՞ք կարելի է խոսել պետության և ամուր պետականության գոյության մասին, երբ իշխանությունը հարկատուներին կոչ է անում խախտել օրենքը և չվճարել հարկերը: Միթե դժվար է գիտակցել, որ եթե անգամ դա արվում է բնակչության որոշակի կատեգորիաների համար սպասվելիք դժվարությունները մեղմելու «բարի» մղումներից ելնելով, ապա միևնույնն է, հասարակության մյուս անդամների մոտ ևս ձևավորվում է օրենքի պահանջների կատարումից խուսափելու օբյեկտիվ գայթակղություն: Իսկ որ նման սպասումներ առկա են հասարակության որոշակի հատվածի մոտ, առավել քան ակնհայտ է:
Ի դեպ, հենց իշխանությունն է իր գործելաոճով օբյեկտիվ հիմքերի ստեղծել նման սպասումների ու ակնկալիքների համար: Ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերի ու տուգանքների համաներումը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների գումարը վճարելու պարտավորությունից ազատումը և մի շարք այլ ընդգծված պոպուլիստական քայլերի իրականացումն այսօր երկրում ստեղծել են իրավական անպատասխանատվության և ամենաթողության մթնոլորտ: Իշխանությունը հասարակության մոտ կորցրել է իմպերատիվ միջոցներ սահմանելու և կիրառելու բացարձակ իրավասություն ունեցող միակ ուժի ընկալումը: Հանուն սեփական նեղ խմբակային քաղաքական շահերի ընտրողներին բոլոր հնարավոր ու անհնարին խոստումներով կերակրած և այդպիսով իշխանության հասած, սեփական իշխանությունը պահելու համար իրավունքն ու օրենքը ոտնատակ տված ու այդպիսով հասարակությանը վատ օրինակ ծառայած իշխանությունն այսօր նեղվում է այդ նույն հասարակության՝ օրենքի ու կարգուկանոնի հանդեպ ունեցած վերաբերմունքից։
Երբ պետական իշխանության ամենաբարձր օղակում քաղաքական պաշտոն զբաղեցնող առողջապահության նախարարը հայտարարում է, որ չի պատրաստվում կատարել դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, ապա հենց այդ պահից շարքային քաղաքացին իրավունք է ձեռք բերում չկատարել օրենքի պահանջները՝ դրանով իսկ հիմք դնելով երկրում իրավական վակխանալիայի ձևավորմանն ու ազդարարելով իրավական պետության կործանման գործընթացի սկիզբը։
Հավատացեք, սա ոչ պարադոքս է, ոչ էլ զավեշտ, սա լուրջ սպառնալիք է՝ ուղղված պետությանն ու պետականությանը։ Սա կյանքի չգրված օրենքներից է․ հարգելի իշխանավորներ, այսօր դուք քաղում եք անցած երկու տարվա ընթացքում ձեր իսկ ցանած սերմերի պտուղները, որոնք, գնալով ավելի դառն են դառնալու։ #Վեհ մնացեք
Հունվարի 23-ին ժամը 15։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերենց դահլիճում, նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվում է հավաք-քննարկում, որին կմասնակցեն մերիտոկրատիկ սկզբունքով ընտրված, ՀՀ հանրության կողմից ճանաչված, ընդունված և սիրված գիտնականներ, մշակույթի և արվեստի գործիչներ, իրավաբաններ և այլ հանրային մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության կայացման մեջ ունեն հսկայական ներդրումներ, չունեն կուսակցական որևե կողմնորոշում, սակայն հայրենասեր են և ցանկություն ունեն արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումն...
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում:
Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը:
Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:
Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ)
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը:
Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։