Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան պայմանավորվել են
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են ուժեղացնել Սիրիայի հարցում համակարգումը:
«Նախագահները հաստատել են իրենց` փոխադարձ համաձայնությունների հիման վրա եռակողմ համակարգումն ամրապնդելու վերաբերյալ պատրաստակամությունը: Պուտինը, Ռոհանին և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև անցյալ տարի Անկարայում կայացած հանդիպման պահից մինչ այժմ այդ երկրում տեղի ունեցած զարգացումները»,-ասված է հուլիսի 1-ին անցկացված երեք նախագահների տեսակոնֆերանսի արդյունքում տարածված հաղորդագրության մեջ: