Շրջափակել են Վստրեչի Ապերի տունը
Hayeli.am-ին հայտնի է դարձել, որ այսօր շրջափակել են Վստրեչի Ապերի տունը։ Իրավապահները փակել են նրա տուն տանող բոլոր ելքերն ու մուտքերը:
Հիշեցնենք, որ այսօր` վաղ առավոտից, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը: Իրավապահները ինչ-որ փաստաթուղթ են փնտրում, որը կապ ունի Հայաստանում հայտնի շինարար, նախկինում ԲՀԿ-ի կողմից Մարտունիում պատգամավորի թեկնածու առաջադրված Վազգեն Պողոսյանի հետ։