Ազգային անվտանգության տնօրեն է նշանակվում մի մարդ, որը հրաժարվում է հորից՝ կուսակրոն հոգևորականից․ Սուրեն Սահակյան

«Բանից պարզվում է, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել է կոռուպիցայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող է տվել»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ Սուրեն Սահակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ազգային անվտանգության տնօրեն է նշանակվում մի մարդ, որը հրաժարվում է հորից՝ կուսակրոն հոգևորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Երբ դրա մասին խոսվեց, մի տեսակ չհավատացի ու հերքող փաստեր էի փնտրում։ Պարզվեց՝ հոր անունը եզակի անուններից է՝ Էլբեկ, ու Հայաստանի Հանրապետությունում միայն մի Էլբեկ Քյարամյան գոյություն ունի, որն էլ հենց նշված հոգևորականն է։ Ենթադրյալ հայր ու որդին շատ էմոցիոնալ հերքում են իրենց էդ կապը։ Փաստերը համառորեն այլ բան են պնդում։ Իսկ աշխատավարձի ու կուտակած ֆինասական միջոցների անհամապատասխանությունը նորանշանակ ԱԱԾ տնօրենը բացատրում էր հարուստ քեռու առկայությամբ։

Բանից պարզվում է, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել է կոռուպիցայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող է տվել։ Թերևս, կոռուպցիայով զբաղվելու ցանկությունն ու հնարավորությունները շատ մեծ են եղել, դրա համար քեռին չի դադարել էդ նպատակով փոխանցումներ կատարել նույնիսկ էն դեպքում, երբ հաշվին արդեն տասնյակ հազարներով դոլար է եղել։ Ու սա իմ կամ որևէ այլ մեկի մտահանգումը չի։ Արգիշտին ինքն է խոսել քեռու ու նրա նվիրաբերած գումարների, դրանց նպատակի մասին։ Մի հատ էլ պաշտոնը նշենք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ… տնօրեն։ Այնքան են անելու, որ անվտանգության համար մտահոգությունը միայն աղոթքներով փարատվեն ու նույնիսկ աթեիստների մոտ։

Չնայած, մարդ ես, էլի, մեկ էլ ու մի օր կպարզվի, որ ճիշտը դա՞ էր ու այս դառնահամը, որ մնում է ամեն նման որոշումից հետո զուտ կյանքի ու պետության մասին սխալ պատկերացումների հետևանք էր։ Ինչ իմանաս… Վերջին քաղաքական պրոցեսները անընդհատ նոր օրինակներ ա տալիս, թե ինչպես չպիտի մտածեինք»։

դիտվել է 1626 անգամ
Լրահոս
Էդ ծառերը տար, տնգացրա քո երեխեքի դիմացը․ Էդգար Ղազարյան (video) Ի՞նչ են կեղծում Կիրանցում․ իրավիճակը վտանգավոր է (video) Ժողովու՛րդ, սա Նիկոլի «պարանոյան է»․ բռնե՛ք սրա ձեռքը․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ էր Նիկոլը, որ դրա հետևից գնացիք․ այո՛, ես այսօր կանգնելու եմ Բագրատ Սրբազանի կողքին․ քաղաքացի (video) Որտեղ, որ կանգնած ենք անցնելու է Ադրբեջանին․ կիրանցեցի (video) Ռուսաստանի համար ակնհայտ է՝ Փաշինյանն իրենց թշնամին է․ Արտաշես Գեղամյան (video) Փաշինյանի արածը եթե կյանքի կոչվի, այդ դեպքում պատերազմի սպառնալիք կլինի. Գեղամ Մանուկյան (video) Նիկոլի «ինքնիշխանության» բանաձևը 5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները» Երեւի Փաշինյանն արդեն պայմանավորվել է, որ պատերազմ լինի. Բագրատ Սրբազան (video) Հայկական բժշկական ասոցիացիա միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բագրատ Սրբազանի հետ եմ․ հա՛ Ալեն, հենց քո ու շեֆիդ ավերած Հայաստանը ոստքի ենք հանելու․Նարե Սոսե (video) Իրենց զենքն այդ քարոզչամեքենան է, որ փող տան՝ սրան նրան՝ հերյուրանքներ տարածեն. Մանուկյան Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը «Իմ խնդրանքն է՝ կողմնորոշվե՛ք, ես որտե՞ղի գործակալ եմ, ասե՛ք, կարող է մեզ համար էլ մի նորություն լինի». Սուրեն Պետրոսյան Սա մեր գոյաբանական պայքարի մաս է․ Արման Թաթոյանը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը Այո՛, ՔՊ-ից եղել են բանագնացներ․ Բագրատ Սրբազանը մանրամասներ է հայտնում (video) ՔՊ-ականնե՛ր, քանի ձեր ձեռքերը արյան մեջ չեն շաղախվել, գործի՛ անցեք․ Նաիրա Զոհրաբյան (video) Առանձին շրջաններում սպասվում են ինտենսիվ տեղումներ Ինչու՞ են Աննա Հակոբյանն ու Աննա Վարդապետյանը սևեռվել մանկատների վրա․ սպանվածի մոր ահազանգը (video) Սահմանազատման գործընթացը մոտենում է Իջեւան խոշորացված համայնքին. Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին Զոհված հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքը կանգնած է Սրբազանի կողքին Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ․ Թովմաս Առաքել Կիրանցում ո՞ր հատվածներում են սյուներ տեղադրվում․ մանրամասներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am