Ոստիկանապետ Արման Սարգսյանը ծնունդ է նշել, ներկաները դիմակ չեն կրել
Ոստիկանապետ Արման Սարգսյանը, որն արդարացնում էր դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունները, պարզվում է` անձամբ հետևողական չի եղել անվտանգության կանոնների պահպանման հարցում:
Մեր տեղեկություններով` հունիսի 4-ին Արման Սարգսյանը ոստիկանությունում նշել է իր ծննդյան 42-ամյակը: Այդ առիթով աշխատավայրում ֆուրշետի սեղան է դրվել, մեծ թվով աշխատակիցներ են գնացել` շնորհավորելու շեֆին:
Տարեդարձը խնջույքի է վերածվել, ոստիկանապետը նաև նվերներ է ստացել, կենացներ ու մաղթանքներ են հնչել` բնականաբար առանց դիմակի, քանի որ դիմնակով ծնունդ նշելը հարմար չէ:
Մեզ նաև հայտնի է դարձել, որ այս օրերին ոստիկանապետի հայրն ու մորաքույրը կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել են: