Նիկոլ Փաշինյանը հաշվի է նստում Արայիկ Հարությունյանի հետ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը կարողացել է բավականին սերտ ընկերական հարաբերություններ հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ: Գաղտնիք չէ, որ Հարությունյանը նախեւառաջ մեծ գործարար է եւ մամուլում շատ է գրվել նրա բիզնես կայսրության ու կարողությունների մասին ոչ միայն Արցախում, այլ համայն աշխարհում, նաեւ մեծ կապեր ունի բիզնես շրջանակի հետ, այդ թվում Վարդան Սըրմաքեշի, ով Հին Էրիվան ծրագրի նախաձեռնողն է: Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի շնորհիվ մտերմացել են նաեւ Փաշինյանն ու Սրըմաքեշը: Hayeli.am-ի տեղեկություններով՝ առհասարակ Հարությունյանը հատկապես վերջին շրջանում կարողանում է ազդել ՀՀ վարչապետի վրա եւ տնտեսական մի շարք թեմաների խորհրդատուն է: