Որքան գումար է վերադարձվել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում. պատգամավորը՝ նախարարին

2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը մի քանի հարց ուղղեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Դրանք վերաբերում էին ՀՀ պետական պարտքին, կառուպցիայի դեմ պայքարին:

Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում որքա՞ն գումար է վերականգնվել բյուջե, որքա՞ն է եղել պլանավորված, որին ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ առանձնացված որևէ ծրագիր չկա կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, և նման հաշվառում էլ չկա, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը, դրսևորումները շատ բազմազան են:

Մանե Թանդիլյանը հարցրեց նաև, թե ինչպես կարելի է իմանալ, թե այն, ինչ հայտարարվում է Դատախազության կողմից, համապատասխանում է իրականությանը:

«Պետական բյուջերում նման հաշվառում չկա: Դատախազի ներկայացրածում պետք է համոզվենք ներկայացրածի հիմնավորմամբ, եթե այդ 1,4 միլիարդի տակ կա կոնկրետ բացվածք և երևում է, որ դրանից այսքան գումարը այս գործի շրջանակում է, և այսինչ տեղն է վճարումը կատարվել, Դուք որևէ խնդիր չունեք համոզվելու»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը և նշեց, որ այդ տեղեկությունը հասանելի է:

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am