«Հետաքրքիր է՝ չի տեսնո՞ւմ այս ամենը վարչապետը». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին: «Եթե դուք ցանկանում եք հաղթահարել կոռուպցիան, ապա պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր մերձավորներին և նույնիսկ՝ ձեր ընտանիքին»... Սրանք Սինգապուրի լեգենդար վարչապետ Լի Կուան Յու-ի խոսքերն են, ավելի ճիշտ՝ նրա կրեդոն, որին հավատարիմ մարդը բառացիորեն երեք տասնամյակի ընթացքում փոքրիկ կղզյակը դարձրեց դրախտավայր: Սինգապուրում շնչի հաշվով եկամուտը 50 տարվա ընթացքում 500 դոլարից հասավ 50.000 հազար դոլարի. աճը՝ 100 անգամ: Այ սա տնտեսական հեղափոխություն էր: Կհաջողվի՞, արդյոք, Հայաստանում կրկնել սինգապուրյան հրաշքը: Դա կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից:
Փաշինյանի մասով խնդիր չկա: Նրա բացարձակ լեգիտիմությունը, քաղաքական փորձառությունը և ասկետ վարքագիծը բոլոր հիքերը տալիս են նման ակնկալիքի համար: Ու այն, որ նա պատրաստ է բանտ ուղարկել իր մերձավորին, ևս ակնհայտ է, կամքը առկա է ու, այս առումով էլ վարչապետը երկրորդում է Սինգապուրի երբեմնի ղեկավարին:
Սակայն խնդիրը մերձավորների մեջ է, իսկ գլխավոր թշնամին՝ կոռուպցիան: Վարչապետին շատ դժվար է լինելու զսպել ու սանձել իր իսկ թիմակիցների մի մասի օպորտունիստական, հիմա՝ քրեահակ վարքագիծը ու արագ հարստություն դիզելու մարմաջը: Սա թերևս Հայաստանը ոտքի կանգնեցնելու գլխավոր խնդիրն է: Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է վարչապետի մերձավորներից որոշների խոտոր ու կոռումպահակ վարքագիծը՝ իրենց վստահված ոլորտները (վարչապետի աչքից հեռու) սեփական ընկեր-բարեկամներով լցնելու, կոռուպցիայի ու հովանավորչության ապագա բուրգի կառուցման ուղղված ճիգերը: Նրանցից ոմանք էլ զբաղված են կոռումպակիր օրենսդրական նախագծերի անսքող ու կոպիտ լոբբիզմով: Հետաքրքիր է՝ չի՞ տեսնում այս ամենը վարչապետը, նրան չե՞ն զեկուցում, թե՞ այդտեղ ուղղակի խնդիր չեն տեսնում:
Մինչդեռ, այս իրավիճակը հար և նման է Հայաստանի 90-ական թվականների կացությանը, երբ բառացիորեն մի քանի տարվա ընթացքում հեղափոխության և առաջադիմության լոզունգներով եկած քաղաքական ուժը դեգրադացվեց, պառակտվեց, իսկ արդեն 1995-96-ին թևակոխեց սահմանադրական կարգի պերմանենտ տապալումների, համակարգային կոռուպցիայի, միահեծան կառավարման, անվերջանալի քաղաքական սպանությունների ու հեղաշրջումների հորձանուտի մեջ:
Ու աստված մի արասցե, որ պատմությունը կրկնվի»:

դիտվել է 1298 անգամ
Լրահոս
Մի հատ Լենայի մարդուն բզեք, ասեք՝ հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար ես, ձեն հանի, ամոթ ա․ Հրանտ Սարաֆյան ԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայր Եգիպտոսը չափազանց անհանգստացած է Փրկարարները մոտեցել են Ռաիսիի ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին. «ՌԻԱ Նովոստի» Գուտերեշը հուսով է, որ նախագահը և նրա շրջապատը ապահով են Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հրդեհ է բռնկվել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհանգստացած է Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմամբ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. Զախարովա Իրանը հայտնել է, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղեւորների հետ․ IRNA Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան Իրաքի վարչապետը ՆԳՆ-ին հանձնարարել է օգնել որոնել Իրանի նախագահի ուղղաթիռը Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. Հայաստանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն. ԱԳՆ Բաքվում սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական միջամտության հետ. Վարդան Ոսկանյան Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի այցելել Հայաստան․ ՏԱՍՍ Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգված է․ Reuters Ռայիսիի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքներում օդային աշխատանքները դադարեցվել են մառախուղի պատճառով․ Իրանի ԱԻՆ Իրանի նախագահի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am