Կոշտ խոսակցություն եմ ունեցել. վարչապետ
«Նրանք, ովքեր հետեւում են իմ էջին, գիտեն, թե ինչ է կատարվում: Ես եկել եմ այն եզրակացության, որ աշխարհում չկա մի այնպիսի ուժային կառույց, որ կարողանա այս հարցը լուծել: Ես շատ կոշտ զրույց եմ ունեցել ոստիկանապետի հետ՝ իրավիճակը ինձ ոչ պատշաճ զեկուցելու համար, որովհետեւ էն, ինչ ես տեսա քաղաքացիների օգնությամբ, կատաստրոֆա է: Դա իմ խնդիրն է, ոստիկանության հետ կապված իմ ասած խնդիրը ես կլուծեմ, ես եմ պատասխանատուն, բայց էն, ինչ կատարվում է, ոչ մի ուժային կառույց ի վիճակի չէ լուծել»:
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին: