Գյուղապետին ու մարզպետին ասել եմ՝ հարցին լուծում չտվեցիք, դիմելու եմ Փաշինյանին․ գյուղացին ահազանգում է՝ այգու ծիրանի ծառերը վառվել են (video)
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ Ֆայզո Ալոյանի այգու ծառերը գյուղատնտեսական դեղի պատճառով վառվել են:
Գյուղացին նշում է, որ այդ դեղը գնել է գյուղատնտեսական խանութից, ծառերը «դեղել է», որից հետո երեք օր անձրևների պատճառով չի կարողացել այգի իջնել: Երեք օր անց, երբ մտել է իր այգին, տեսել է, որ ծառերի մեծ մասի միջին հատվածը վնասված է, կարծես վառված լինի:
Ֆայզո Ալոյանի խոսքով՝ մոտ 900 հազար դրամ ինքը տվել է ծառերն էտելու համար: Ըստ գյուղացու՝ պետությունը պարտավոր է իրեն փոխհատուցել։
Գյուղացին դիմել է գյուղապետին ու մարզպետին, սակայն ոչ մի արձագանք չի ստացել և նա պատրաստվում է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ տեսանյութում․