Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ՝ ներկայանալու հանձնաժողովին և պատասխանելու հարցերին:
«Ես հիմա շատ կարևոր հայտարարություն եմ անում, կան բաներ, որ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի, դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Նորից նամակներ չենք ուղարկելու, որովհետև ուղարկել ենք ու ստացել ենք պատասխան: Պատահական չէ, որ ես հայտարարում եմ, որ պարոն Խաչատուրովը պետք է պատասխանի մեր հարցերին: Կլինի մի օր, երբ այս ամբողջ ձայնագրությունները Ձեզ հասանելի կլինեն: Պարոն Նալբանդյանին լսելուց հետո, մենք պատրաստ ենք հրավիրել ցանկացած ձևաչափով նիստ, որպեսզի նա պատասխանի մեր հարցերին: Եթե նա չներկայանա հանձնաժողովին, մենք մեր եզրակացությունները կներկայացնենք՝ առանց Խաչատուրովին լսելու: Եվ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով արդեն պետք է զբաղվեն այլ մարմիններ. քննիչ հանձնաժողովն այլևս անելիքներ չունի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը