Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը

Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան։

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դիմակ կրելու պարտադրանքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դիմակով կարող ենք զրոյացնել կորոնավիրուսով վարակվողների թիվը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։

ՀԴՄ-ները եւ դիմակներն ունեն կարեւոր զուգահեռներ։ Երկու դեպքում էլ առանց խորանալու բնագավառի խնդիրների մեջ՝ մի դեպքում տնտեսության, մյուս դեպքում՝ առողջապահության, իշխանությունները հայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք հայտարարվում են, թե ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դեպքում էլ այս խախտումների դեմ պայքարում են պատժիչ մարմինների եւ պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դեպքում իշխանությունների մտահոգությունն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանության մեջ լուծելը: Օրինակ` կարելի է համադրել Արշակ Զաքարյանի հացատանը կերած քյաբաբի համար Նիկոլ Փաշինյանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայության համար ամուսիններին նույն մեքենայի մեջ դիմակ պարտադրելու հետ։
Ամենակարեւորը՝ երկու դեպքում իրադրության վատ արդյունքների համար պատասխանատվությունը դրվում է «ժողջանի» վրա:

Այսինքն`մեր վարչապետն ամեն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չեք պահանջում (դիմակ չեք կրում), ապա վատ եք ապրելու (ապա հիվանադանալու եք ու մեռնեք)։ Եվ իհարկե, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինյանի սիրելի գործի՝ մեղավորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանության սրտի գործիքներն են, իսկ ամեն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։

Ավելի վատն այն է, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաեւ հասարակական հարաբերություններում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սեւերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկվում են իր սպիտակները, իսկ սեւերն, ասենք, հայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանին հակադրվելու զուտ ցանկությունը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ հանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածվում իրենց հանդեպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսեւորումներով, բայց նաեւ՝ որ դրանից ոչինչ չէր փոխվում տնտեսության մեջ։

Նույն զավեշտալի, բայց տխուր դրությունը դիմակների դեպքում է, երբ «սեւ» քաղաքացիների մի մեծ խումբ չի հավատում դիմակի զորությանը, քանի որ այդ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը միայն նրան հակադրվելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա հաճախ սուտ է խոսում, որ արժեզրկել է իր խոսքը։ Պատճառներից է նրա եւ նրա կառավարության ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ հիմար հայտարարությունները, քաղաքացիներին ծաղրելը։

Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականությունը եւ անտրամաբանականությունը։ Պատճառներից է, որ ինչպես ՀԴՄ-ների դեպքում էր, շատ իրավապահներ դիմակ դնելուն հետեւելու փոխարեն, պարզապես որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրության, վաճառքի եւ գների հետ կապված լուրջ կոռուպցիոն կասկածները։

Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպես մսխվեց 104 մլն․ դոլար օգնությունը եւ հավաքված շուրջ 1 մլրդ դրամը, իսկ իրավիճակն ավելի վատացավ։ Եվ, ի վերջո, պատճառներից է այն, կառավարությունը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում եւ տուն ուղարկում, որոշում է սորտավորել հիվանդներին, որոշել, թե ով է արժանի բուժման, եւ ով՝ մահվան։

Պողոսների դեպքում իրավիճակն այլ է։ Պողոսները չեն կարող մեղավոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կետերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խոսում է, որ սաղ Սերժն ա մեղավոր։ Այլ դեպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպես թեթեւ, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պողոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գեյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթե «մեկ ա, սաղս էլ վարակվելու ենք»։

 

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am