Դաժան սպանություն. Իրանում հայրը գլխատել է 14-ամյա դստերը
Իրանի 14-ամյա բնակիչ Ռոմինա Աշրաֆին դարձել է այսպես կոչված «հանուն պատվի» գործված սպանության զոհ, գրում է The Guardian-ը:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել օպերատիվ քայլեր ձեռնարկել ու արգելել «հանուն պատվի» սպանություններ:
Աղբյուրը նշում է, որ Աշրաֆիի հայրը դստերը սպանել է, երբ վերջինս փախել է 34-ամյա ընկերոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել Թալեշ քաղաքում:
Հայրը՝ Ռեզա Աշրաֆին, որն այժմ ձերբակալված է, քնած դստերը մանգաղով գլխատել է: