Ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել Արթուր Ալեքսանյանի ու Նիկոլայ Բաղդասարյանի միջև.ներկայացնում է Արթուր Ալեքսանյանը (video)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու մեղադրանքով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել:
Ազատ արձակվելուց հետո մեզ հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը ներկայացրեց դեպքի հանգամանքներն ու իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք՝ 2020թ–ի մայիսի 11-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը, ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:
Մանրամասները՝ տեսանյութում.